-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարը մոտենում է վերջնագծին: Նախավերջին՝ 8-րդ տուրում միանձնյա առաջատար Հովիկ Հայրապետյանը հաշտություն կնքեց Դենիս Լազավիկի հետ և 6,5 միավորով գլխավորում է աղյուսակը: Մրցաշարի հաղթող դառնալու համար Հայրապետյանին Բաբուջյանի հետ ավարտական տուրի մրցախաղում բավական է կես միավոր վաստակել:
5,5-ական միավորով առաջատարին հետապնդում են Լևոն Բաբուջյանը և Սերգեյ Լոբանովը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Աննա Սարգսյանին ու Արման Միքայելյանին:
4,5-ական միավորով հաջորդ տեղերում են Ռուդիկ Մակարյանն ու Դենիս Լազավիկը: Մակարյանը մրցաշարում երկրորդ պարտությունը կրեց՝ զիջելով Բարդիա Դանեշվարին: Մամիկոն Ղարիբյանն էլ հաղթեց Արմեն Բարսեղյանին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո