fbpx

Ավարտվեց Ա լիգայի կանոնավոր առաջնությունը․ Հերթը փլեյ-օֆֆինն է

Երեկ կայացած «Արթիկ-Ման Հոլդինգ»-ՖԻՄԱ խաղով ավարտվեց Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի 2018/19 մրցաշրջանի կանոնավոր առաջնությունը։

Կանոնավոր առաջնության մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ՝

Արդյունքում 2 առաջատարները՝ «Արագածը» և «Ուրարտու Վիվառոն», փլեյ-օֆֆին  կմիանան մի փոքր ուշ։ Նրանք կիսաեզրափակիչ փուլում կսպասեն քառորդ եզրափակիչ 2 դիմակայությունների հաղթողներին։

Իսկ քառորդ եզրափակիչում իրար հետ մրցելու են 3-րդ հորիզոնական զբաղեցրած «Արցախը» և ետնապահ «Էրեբունի Սեդարսը», ինչպես նաև 4-րդ և 5-րդ հորիզոնականներում տեղակայված «Արթիկ-Ման Հոլդինգը» և ՖԻՄԱ-ն։

Փլեյ-օֆֆում դիմակայության հաղթողը որոշվելու է 4 հաղթանակից հետո։ Այսինքն՝ հաջորդ փուլ անցնելու է այն թիմը, որն առաջինը 4 հաղթանակ հակառակորդի նկատմամբ։

Շատ կարևոր է նաև այն, որ կանոնավոր առաջնության 3-րդ և 4-րդ շրջանների խաղերի արդյունքները հաշվի են առնվելու փլեյ-օֆֆում։

Քառորդ եզրափակիչի առաջին դիմակայությում Ստեփանակերտը ներկայացնող ակումբը 3-րդ և 4-րդ շրջանի խաղերում հաղթել է «Էրեբունիին» և այս պահին 2։0 հաշվով հաղթում է իր մրցակցին։ Կիսաեզրափակիչ դուրս գալու համար «Արցախին» միայն 2 հաղթանակ է հարկավոր, իսկ «Էրեբունիին»՝ 4։

Մյուս դիմակայության հաշիվը հավասար է՝ 1։1։ Երկու թիմերին էլ 3 հաղթանակ է հարկավոր հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար։

Նույն սկզբունքով անցկացվելու է նաև կիսաեզրափակիչ փուլը։

Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլը կմեկնարկի որոշակի դադարից հետո։

Իսկ մինչ այդ հայ բասկետոբոլասերները կարող են վայելել Երևանում անցկացվող ԵԱՏՄ բասկետբոլի գավաթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է «Ուրարտու Վիվառոն»։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


InterView. Ալբերտ Թադևոսյանը՝ Արցախի, բասկետբոլի ու Հայաստանի հավաքականի մասին (տեսանյութ)

Դեյվիդ Ջունտոյան. «Հովանավորի առկայության դեպքում «Արագածը» կարող է լավ արդյունք ապահովել Եվրոպայում»

Արա Պողոսյան. «Մտադիր ենք փոփոխել Ա լիգայի ձևաչափը՝ կապված հայ խաղացողների հետ»

«Արագածը»՝ Բասկետբոլի Ա լիգայի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն (տեսանյութ)

Եզրափակիչ 4-րդ հանդիպում՝ «Ուրարտու Վիվառո»-«Արագած», ուղիղ եթեր

«Ուրարտու Վիվառոն» գլխովին ձախողեց խաղը, «Արագածին» մնաց մեկ քայլ (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառոն» հաղթեց «Արագածին» և կրճատեց դիմակայության հաշիվը (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառո» – «Արագած». Եզրափակիչ շարքի 4-րդ հանդիպումը (ուղիղ հեռարձակում)

«Արագած»-«Ուրարտու Վիվառո» եզրափակիչ առաջին խաղի ֆոտոշարքը

Ա լիգա․ «Արագած» – «Ուրարտու Վիվառո»․ ուղիղ եթեր

Հայաստանի բասկետբոլի գավաթի եզրափակիչը VNews-ի աչքերով (ֆոտոշարք)

«Ուրարտու Վիվառոն»՝ Հայաստանի բասկետբոլի գավաթի հաղթող (տեսանյութ)

Բասկետբոլի գավաթի եզրափակիչ․ «Ուրարտու Վիվառո» – «Արցախ»․ ուղիղ եթեր

«Ուրարտու Վիվառոն» եզրափակչում է. Գերլարված դիմակայություն բասկետբոլի Ա լիգայում (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառոն» հաղթեց «Արցախի» դեմ որոշիչ խաղում և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Բասկետբոլի Ա լիգա, 1/2 եզրափակիչ. «Արցախ» – «Ուրարտու Վիվառո» (ուղիղ հեռարձակում)