fbpx

Ավարտվել է գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի առաջնությունը

Ավարտվել է գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի առաջնությունը, տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

Առաջնությունն անցկացվել է բոլոր տարիքային խմբերի շրջանում (մեծահասակ, երիտասարդ, պատանի): Մրցաշարին մասնակցել են Երևանը, Գյումրին, Կապանը և Քաջարանը ներկայացնող շուրջ 100 մարմնամարզուհի:

Մեծահասակների պայքարում բոլոր վարժություններում (օղակ, գնդակ, գուրզեր, ժապավեն) Հայաստանի չեմպիոն է դարձել Յասմինա Աղագուլյանը:

Երիտասարդների պայքարում՝ պարանով վարժություն մրցաձևում չեմպիոնի կոչումն է նվաճել Ռոզա Ադամյանը , իսկ օղակով, ժապավենով, գնդակով և գուրզերով վարժություններում՝ Յուլիա Վոդոպյանովան:

Պատանիների պայքարում առանց առարկաների վարժության հաղթող է դարձել Իլոնա Ղանդիլյանը , գուրզերով վարժության հաղթող՝ Ալինա Պողոսյանը , իսկ պարանով, օղակով և գնդակով վարժություններում՝ Մերի Պողոսյանը:

Նշենք, որ բոլոր հաղթողները, բացառությամբ Ալինա Պողոսյանի, «Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաներ են, իսկ Ալինա Պողոսյանը մարզվում է «Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ում։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: