Ավետիք Վարդանյան․ «Մրցակցությունից գոհ եմ, մասնակիցների քանակից՝ ոչ» - VNews
Բաժիններ

Ավետիք Վարդանյան․ «Մրցակցությունից գոհ եմ, մասնակիցների քանակից՝ ոչ»

Ավետիք Վարդանյան․ «Մրցակցությունից գոհ եմ մասնակիցների քանակից՝ ոչ» - Ավետիք Վարդանյան․ «Մրցակցությունից գոհ եմ, մասնակիցների քանակից՝ ոչ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:51

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 6-8-ը Երևանում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։

Հայաստանի ըմբշամարտ ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ամփոփել է առաջնությունը։

«Մրցումներն անցան շատ լավ՝ պլանավորածի նման։ Գոհ եմ թե՛ մրցավարությունից, թե՛ կարգապահությունից և թե՛ մրցակցությունից։ Անակնկալներ չեղան․ հաղթեցին լավագույնները։ Մենք թույլ էինք տվել պատանիներին ևս մասնակցել այս առաջնությանը։ Ասեմ, որ պայքարը բավական թեժ էր։ Պատանինրից շատերը մրցանակակիրներ դարձան։ Թիմը 95%-ով թարմացել է։

Մասնակիցների թիվը, իհարկե, մտահոգիչ է։ Գաղտնիք չէ, թե որն է խնդիրը։ Նրանք գնում են բանակ։ Առաջնությունից հետո կանցկացնենք ուսումնամարզական հավաքներ՝ կրկին պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Առաջին հավաքը կմեկնարկի օգոստոսի 16-ին Ծաղկաձորում։

Միջազգային մրցաշարի հրավեր ունենք Բելառուսից։ Կտեսնենք, թե արդյոք հնարավոր կլինի մեր մասնակցությունը մրցմանն այս պայմաններում, կորոշենք։ Նախապատրաստվելու ենք դեկտեմբերին կայանալիք երիտասարդական ԱԱ-ին, մինչև այս պահն այն չեն հանել մրցումների օրացույցից՝ ի տարբերություն Եվրոպայի առաջնության և պատանեկան ԵԱ-ի և ԱԱ-ի»,- ասել է Վարդանյանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Օլիմպիական խաղերին ընդառաջ. Հարությունյանը վստահ է մեկնում վարկանիշային մրցաշարին

Հայաստանի երիտասարդական հավաքականը 8 մեդալ է նվաճել, որոնցից 3-ը՝ ոսկե

Մահացել է Ավետիք Վարդանյանի հայրը՝ Լյովա Վարդանյանը

ԱԳ. Մալխաս Ամոյանը եզրափակիչում է (տեսանյութ)

Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը կամավորագրվել ու մեկնել է Արցախ

Արթուր Ալեքսանյանն սթորի է արել Արցախի նախագահի ելույթը (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյան. «Բոլորս զինվոր ենք, ու հաղթանակն էլ մերն է լինելու»

Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները (ֆոտոշարք)

Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը կանցկացվի առանց հանդիսականների ու լրագրողների

Հայ երիտասարդ ազատ ոճայինները հիանալի են հանդես եկել Տուդոր Ժուբիրկու անվան մրցաշարում

Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար

Ավետիք Վարդանյան. «Աշխարհի առաջնությանը կմասնակցեն նրանք, որոնք լավ են հանդես եկել Եվրոպայում»

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը (տեսանյութ)

Ավետիք Վարդանյան․ «Բոլոր ըմբիշները լավ մարզավիճակում են Եվրոպայի երիտասարդական առաջնության համար»

Պատանի ըմբիշների Հայաստանի հավաքականը 6 մեդալ է բերել Թուրքիայից