Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը լրագրողները հետ հանդիպմանը ամփոփեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Արման Ավագյանը (79 կգ) ու Արման Անդրեասյանը (70 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ, Մհեր Մարկոսյանը (86 կգ) դարձավ փոխչեմպիոն, իսկ Հրաչյա Մարգարյանը(61 կգ) կանգնեց պատվո հարթակի ամենավերին աստիճանին:
Հայ մարզիչը, ընդհանուր առմամբ, լավ գնահատեց մեր մարզիկների մասնակցությունը, բայց շեշտեց, որ նրանց ելույթներից հետո ակնկալիքները մեծացան: Հրաչյա Մարգարյանն էլ բոլորին հաճելիորեն զարմացրեց, որը առաջին իսկ լուրջ հնարավորություն ստանալուց հետո օգտագործեց այն ու բոլորին ցուցադրեց իր բարձր կարգը:
Վարդանյանը խոսելով օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնության կազմի ընտրության մասին ասաց, որ տարվա գլխավոր ստուգատեսին պետք է մասնակցեն այն մարզիկները, որոնք ԵԱ-ում լավ են դրսևորել իրենց: Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանն ու Հովհաննես Մաղաքյանը վնասվածքներիի պատճառով չէին մասնակցում մայրցամաքի առաջնությանը, իսկ թե կմեկնեն Էստոնիա, թե ոչ, կախված կլինի նրանց ֆունկցիոնալ վիճակից:
Մեր մեդալակիրները նույնպես կիսվեցին տպավորություններով ու շեշտեցին, որ առաջիկա ամիսներին ավելի տքնաջան են աշխատելու, ԱԱ-ին լավագույն մարզավիճակով ներկայանալու համար:
Առավել մանրամասն տեսանյութում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո