fbpx

Աղբյուր. Եվգենիա Մեդվեդևան կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 18-ամյա Եվգենիա Մեդվեդևան, ով որոշում էր կայարել բաժանվել իր մարզիչ Էթերի Տուտբերիձեից և համագործակցել կանադացի հայտնի մասնագետ Բրայան Օրսերի հետ, կարող է փոխել մարզական քաղաքացիությունը:

Այս մասին տեղեկացնում է Весь Спорт-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին: Օրսերի հետ աշխատելու համար Մեդվեդևան կտեղափոխվի Կանադա: Դա տեղի կունենա հունիսին, երբ Մեդվեդևան կավարտի հետմրցաշրջանային հանգիստն ու Ճապոնիայում կայանալիք շոուին:

Բացի այդ, գեղասահորդուհին կարող է փոխել մարզական քաղաքացիությունը, որպեսզի երկարաձգի իր մասնակցությունը միջազգային պաշտոնական մրցաշարերում: Պատճառը Ռուսաստանում կանանց մենասահքում առկա բարձր մրցակցությունն է: Նշվում է, որ Մեդվեդևան կարող է ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո: Ինչպես հայտնի է, վերջինիս հայրը հայ է:

Նշենք, որ մարզական քաղաքացիության փոփոխության համար մարզիկը երկու տարի դադար պետք է վերցնի: Մեդվեդևայի համար այդ դադարը կարող է հաշվառվել 2018 թվականի փետրվարի 23-ի:

Այդպիսով, նա կարող է մեկնարկել Աշխարհի 2020 թվականի առաջնությունում, որը կանցկացվի մարտի 16-ից 22-ը Մոնրեալում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Եվգենիա Մեդվեդևան վերջնականապես պարզություն է մտցրել և նշել է, թե որ հավաքականում է հանդես գալու

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը մեկնաբանել է Եվգենիա Մեդվեդևայի վերաբերյալ լուրերը

SNC. Մեդվեդևան կարող է այլ երկրի դրոշի ներքո հանդես գալ

Եվգենիա Մեդվեդևա․ «Հայրս հայ է, բայց ես ավելի շատ ռուս եմ»

Մեդվեդևայի հայր. «Եվգենիան իմ համաձայնությամբ է փոխել ազգանունը»

Եվգենիա Մեդվեդևա․ «Ուրեմն այսպես էր պետք» (լուսանկարներ)

Եվգենիա Բաբասյան-Մեդվեդևայի արցունքները ՕԽ-ի արծաթե մեդալակիր դառնալուց հետո և Տարասովայի հայտարարությունը

Ռուսաստանաբնակ հայազգի մարզուհին աշխարհի ռեկորդ է գրանցել Փհենչան-2018-ում (տեսանյութ)