Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից - VNews
Բաժիններ

Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից

large - Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից

Թուրինի «Յուվենտուսը», Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան» նոր աղմկահարույց հայտարարությամբ են հանդես եկել Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման կապակցությամբ: Ակումբները վստահություն են հայտնել նոր մրցաշարի նախագծի հաջողության հարցում, ինչպես նաև նշել, որ ՈՒԵՖԱ-ի մենաշնորհային կեցվածքը վնաս է բերելու ֆուտբոլին:

««Բարսելոնան», «Յուվենտուսն» ու «Ռեալը» գոհունակությամբ են ընդունում Մադրիդի դատարանի որոշումը, որն ՈՒԵՖԱ-ին ստիպել է դադարեցնել Եվրոպական Սուպերլիգայի հիմնադիր-ակումբների դեմ գործողությունները՝ ներառյալ հայտարարության հեղինակ 3 ակումբների դեմ կարգապահական վարույթը, ինչպես նաև մրցաշարի մնացած 9 մասնակից-ակումբների հանդեպ կիրառված տուգանքներն ու սահմանափակումները:

Տրիբունալը բավարարել է Եվրոպական Սուպերլիգայի հիմնադիրների հարցումը, մերժել ՈՒԵՖԱ-ի բողոքարկումը և ՈՒԵՖԱ-ին տեղեկացրել այն մասին, որ դատարանի որոշումների չկատարման դեպքում կազմակերպությունը կենթարկվի տուգանքների ու քրեական պատասխանատվության: Գործը կնայվի Եվրոպական դատարանում, որը վերլուծել է ՈՒԵՖԱ-ի մենաշնորհային կեցվածքը եվրոպական ֆուտբոլում:

Մեր պարտքը ֆուտբոլի առջև ծառացած լրջագույն խնդիրների լուծումն է: ՈՒԵՖԱ-ն իրեն ճանաչել է որպես եվրոպական մրցաշարերի օրենսդիր, բացառիկ օպերատոր և իրավունքների միակ տիրակալ: Այդ մենաշնորհային և հակամարտող դիրքորոշումը վնաս կհասցնի ֆուտբոլին և նրա մրցակցային հավասարակշռությանը: Ինչպես համոզիչ կերպով ցուցադրվել է, ֆինանսական վերահսկողությունն ադեկվատ չէ և ընդունում է ոչ պատշաճ ձևով: Ակումբները, որոնք մասնակցում են եվրոպական մրցաշարերին, պետք է իրավունք ստանան ղեկավարելու մրցաշարերը:

Մենք ուրախ ենք, որ այս պահից ի վեր այլևս չենք ենթարկվի ՈՒԵՖԱ-ի սպառնալիքներին: Մեր նպատակը Սուպերլիգայի նախագծի կառուցողական և համատեղ շարունակումն է՝ հաշվի առնելով ֆուտբոլում բոլոր հետաքրքրվող կողմերի մասնակցությունը՝ երկրպագուներ, ֆուտբոլիստներ, մարզիչներ, ակումբներ, ազգային և միջազգային առաջնություններ ու ֆեդերացիաներ: Մենք հասկանում ենք, որ մեր առաջարկի որոշ ուղղություններ կվերանայվեն և, իհարկե, կարող են իրականացվել միայն քննարկման և զիջումների արդյունքում: Շարունակում ենք վստահ լինել այս նախագծի հաջողության հարցում, որը միշտ կհամապատասխանի Եվրամիության օրենսդրությանը»,- նշված է «Յուվենտուսի» պաշտոնական կայքի հայտարարության մեջ:

Սուպերլիգայի հիմնադիր 12 եվրոպական թոփ-ակումբները հետևյալն են՝ «Ռեալ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Լիվերպուլ», «Չելսի», «Արսենալ», «Տոտենհեմ», «Յուվենտուս», «Ինտեր», «Միլան»: Մրցաշարը նախապես պետք է փոխարիներ Չեմպիոնների լիգային, սակայն նախագծի մասնակիցներին սպառնացել էին ազգային մրցաշարերից հեռացումով, և գործընթացը կանգ էր առել:

Vozpópuli. Ֆլորենտինո Պերեսն աշխատում է նաև Սուպերլիգայի աշխարհի գավաթ մրցաշարի վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Իտալիայի ու Արգենտինայի հավաքականները հանդիպում կանցկացնեն

ՈՒԵՖԱ-ն «Ալաշկերտին» նվիրված հաղորդում է պատրաստում

«Չելսին» լուրջ կորուստ ունի «Յուվենտուսի» դեմ խաղին

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բենֆիկայի» դեմ խաղին

ՈՒԵՖԱ-ն դատական հայց է ներկայացրել Սուպերլիգայի գործով վճիռ կայացրած դատավորի դեմ

Կավանին կարող է ձմռանը համալրել իսպանական գրանդ ակումբի շարքը

ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ պահանջներից

«Ռեալի» հայտացուցակը «Շերիֆի» դեմ խաղի համար

Անչելոտի. «Ես A կամ B թիմ չունեմ»

Գուլիտը քննադատել է «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Վան Բաստենը քննադատել է Դեպայի ցուցադրած խաղը «Բարսելոնայում»

«Բորուսիայի» գործադիր տնօրեն. «Իհարկե գիտեմ, որ «Ռեալը» հրապուրում է Հալանդին»

«Բարսելոնան» չի բողոքարկել. Կումանը բաց կթողնի նաև «Ատլետիկոյի» դեմ խաղը

Ֆատին՝ 10 ամիսների ընթացքում «Բարսելոնայում» իր առաջին գոլի մասին

Կրոս. «6-7 ամիս ցավ եմ զգացել, իսկ հիմա ամեն ինչ կարգին է»

Կումանի օգնականը մեկնաբանել է «Լևանտեի» դեմ խաղը