«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի մասնակցությունը «Ռեալի» դեմ ՉԼ 1/8 եզրափակիչ խաղին հարցականի տակ է:
21-ամյա կիսապաշտպանը, ով մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է «Բարսելոնա», ազդրի հատվածում վնասվածք է ստացել շաբաթ օրը կայացած «Հերակլեսի» հետ խաղի ժամանակ: Հոլանդացի ֆուտբոլիստի նախնական բուժզզնման արդյունքներով հնարավոր չէ պարզել վնասվածքի լրջությունը: Նրա մասնակցության մասին որոշումը «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հակը կկայացնի խաղից անմիջապես առաջ:
«Այաքս»-«Ռեալ» հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 13-ին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո