Այդ երկրից առաջին անգամ ֆուտբոլիստներ հանդես եկան Հայաստանի առաջնություններում - VNews
Բաժիններ

Այդ երկրից առաջին անգամ ֆուտբոլիստներ հանդես եկան Հայաստանի առաջնություններում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության 4-րդ տուրում «Նոան», «Լոռին», «Փյունիկը» և «Ուրարտուն» առաջին անգամ վայելեցին հաղթանակի բերկրանքը, իսկ «Արարատը», «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտն» առաջին անգամ խաղադաշտից պարտված հեռացան: Տուրն առատ էր նաև տարբեր հոբելյաններով:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի 5 հանդիպումներից կայացան 4-ը («Շիրակ» «Վան» հանդիպումը հետաձգվել է): Տուրն անցավ հյուրի կարգավիճակով հանդես եկած թիմերի («Ուրարտուն» «Ալաշկերտի» հետ խաղում սեփական խաղադաշտում հյուրի կարգավիճակում էր) առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Առաջնությունում կայացած 12 հանդիպումներից 5-ում հաղթել են դաշտի տերերը, 3-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Լուսանկարը՝ «Փյունիկի» մամուլի ծառայության

Անտոն Կոբյալկոն՝ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ռուսաստանցի ֆուտբոլիստ

4 խաղում խփվեց 11 գոլ: Առաջնությունում կայացած 12 հանդիպումներում 23 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 1,9 գոլ մեկ խաղում: 4-րդ տուրն առայժմ ամենաարդյունավետն է:

2․ «Ուրարտուն» Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 300-րդ հաղթանակը տոնեց: Դրա համար թիմից 620 խաղ պահանջվեց: Ավելի շատ հաղթանակներ տոնել են միայն «Փյունիկը»՝ 439 (719 խաղում), «Շիրակը»՝ 375 (768) և «Արարատը»՝ 301 (702):

3․ «Արարատին» վերջապես հաջողվեց գրավել «Նոայի» դարպասը: Դրա համար արարատցիներից 363 րոպե պահանջվեց: Սակայն Դավիթ Խուրցիձեի խփած գոլն «Արարատին» չփրկեց «Նոայի» հետ առաջնության վերջին 4 հանդիպումներում կրած 3-րդ պարտությունից:

Վարդան Բիչախչյան․ «Երկրորդ գոլի դրվագում ընդհանրապես չհասկացա՝ ինչ տեղի ունեցավ» (տեսանյութ)

4․ «Լոռիի» դարպասը 11մ հարվածով Յուսուֆ Օտուբանջոյի խփած գոլը Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայի» հոբելյանական՝ 100-րդ գնդակն էր: Այն նաև 28-ամյա նիգերիացի հարձակվողի օգտին 2020թ. օրացուցային տարում անցկացրած առաջնության հանդիպումներում գրանցված 8-րդ գոլն էր, որի շնորհիվ Օտուբանջոն գերազանցեց բրազիլացի Ռենատո դե Մորայեսի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս ՀՀ առաջնություններում հանդես եկած լեգեոնականների մեջ 28 տարեկանում բոլորից արդյունավետ էր գործել՝ 2008թ. «Արարատում» դառնալով 7 գոլի հեղինակ:

5․ Արտյոմ Սիմոնյանը բացեց գոլերի հաշիվը «Նոայում»՝ դառնալով հաղթական դուբլի հեղինակ: Նա ընդգրկվեց «Նոայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Արարատի» դարպասը գրավելով 25 տարեկան 204 օրականում:

Իսկ ահա «Փյունիկի» նորեկ Արտյոմ Ավանեսյանն իր առաջին գոլը խփեց Բարձրագույն խմբում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Վահագն Այվազյան․ «Վանը» նպատակ ունի հաստատվել և ամրանալ առաջնությունում» (տեսանյութ)

Դավիդ Դավիդյան․ «Շատ ուրախ եմ, որ մարզիչը վստահեց ինձ, իսկ ես հաղթական գոլ խփեցի» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Շատ կարևոր է, որ հոգեբանորեն հաղթահարենք առաջին պարտությունը» (տեսանյութ)

Եվս մեկ քայլ դեպի Եվրոպա լիգայի խմբային փուլ․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» խաղից

Եղիշե Մելիքյան. «Ուրախացնում է այն, որ տղաներն արդեն հասկանում են, թե ինչ եմ ես պահանջում իմ մարզչական թիմի հետ» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

Առաջին խաղակեսից հետո. «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» խաղում դեռևս գոլեր չկան (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղի համար

Ռոկաս Կրուշնաուսկաս․ «Ապացուցեցինք, որ կարող ենք լավ խաղալ և արդյունքի հասնել» (տեսանյութ)

Արթուր Ավագյան. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Լոռիի» պատիվը բարձր պահենք» (տեսանյութ)

Արմեն Նահապետյան. «Մրցակիցը ավելի լավ օգտագործեց իր պահերը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Կարողացանք խաղը տանել այն սցենարով, ինչ ցանկանում էինք» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Այս վստահ հաղթանակը կօգնի մեզ հետագայում էլ հաջողություններ գրանցել» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Փյունիկին», «Գանձասար-Կապանը» ջախջախեց «Շիրակին» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյայի և Արմեն Համբարձումյանի ասուլիսը «Ցելյեի» դեմ խաղից առաջ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)