«Այդ հարցն արդեն ձանձրացրել է ինձ»․ Կումանը՝ Չավիի՝ «Բարսան» գլխավորելու հեռանկարի մասին - VNews
Բաժիններ

«Այդ հարցն արդեն ձանձրացրել է ինձ»․ Կումանը՝ Չավիի՝ «Բարսան» գլխավորելու հեռանկարի մասին

1614945945 965376 1614945985 noticia normal - «Այդ հարցն արդեն ձանձրացրել է ինձ»․ Կումանը՝ Չավիի՝ «Բարսան» գլխավորելու հեռանկարի մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:14

-

-

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատասխանել է կատալոնական ակումբի նախագահի ընտրությունից հետո Չավիի՝ թիմի ղեկը ստանձնելու հնարավորության վերաբերյալ հարցին:

«Կապտանռնագույնների» լեգենդար կիսապաշտպանը ներկայումս քաթարական «Ալ Սադի» գլխավոր մարզիչն է, որի ղեկին հասցրել է 5 տիտղոս նվաճել:

«Մարդիկ և լրատվամիջոցները հետաքրքրված են նոր գլխավոր մարզչի անուններ հանրայնացնելով ու հակասություններ առաջացնելով: Ինձ համար ամենակարևորը չբարկանալը և թիմին առաջիկա խաղերին նախապատրաստելու վրա կենտրոնանալն է: Ուստի դա ինձ չի հետաքրքրում, և չեմ անհանգստանում, երբ լսում եմ Չավիի ու պաշտոնի մյուս թեկնածուների անունները: Ի վերջո այս հանգստյան օրերին հայտնի կդառնա նոր նախագահի անունը, և նա էլ որոշում կկայացնի: Կխոսեմ նրա հետ: Ինձ արդեն ձանձրացրել են այս թեմայի շուրջ հարցերը»,- Կումանի խոսքերը մեջբերում է ESPN-ը:

Խոսեպ Մարիա Բարտոմեուն 2020 թվականի օգոստոսին է Կումանին նշանակել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում: Կատալոնացիները Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում վաստակել են 53 միավոր և զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը՝ առաջատար Մադրիդի «Ատլետիկոյից» հետ մնալով 5 միավորով: «Կապտանռնագույնները» Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին մրցավեճում սեփական հարկի տակ 1-4 հաշվով պարտվել են ՊՍԺ-ին:

Նոր փուլի սկիզբը. Ովքեր են «Բարսելոնայի» նախագահի թեկնածուները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Footy Headlines. «Բարսելոնայի» տնային մարզաշապիկը 2022-23 մրցաշրջանում

Բոլորը, բացի մեկից. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ Իսպանիայի գավաթի եզրափակիչի համար

Երկու ակումբ հնարավոր է հրաժարվի Հալանդի տրանսֆերից․ պատճառը նրա բարձր աշխատավարձն է

Մեսին՝ հանուն Կոպա Ամերիկայի. 50 000 պատվաստանյութ ֆուտբոլիստների համար

WOW գոլեր. Շրջադարձ հարվածներով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գնդակները (տեսանյութ)

Նորեկներ և թիմում մնացողներ. 3 լուր «Բարսելոնայի» մասին

«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

Մոդրիչը՝ Կլոպի ու Կումանի խոսքերի մասին. «Ոչինչ չի կարող արատավորել «Ռեալի» պատմությունը»

Ագուերոյի գործակալը Բարսելոնայում է

«Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար

«Պելեից տաղանդավորը». «Բարսայի» առաջին բրազիլացին, որը սկանդալով տեղափոխվեց «Ռեալ»

«Մաքուր պենալ էր». մրցավարական սկանդալային որոշումները՝ Կլասիկոների ժամանակ

Forbes. Աշխարհի ամենաարժեքավոր ֆուտբոլային ակումբները

3 ֆուտբոլիստ և 150 մլն եվրո. ինչու չի կայացել Նեյմարի տրանսֆերը

«Այդ տրանսֆերը պատմության գլխավոր անոմալիաներից մեկն է». «Բարսելոնայի» նախկին սկաուտ

Առանց VAR-ի միջամտության «Բարսելոնան» մրցաշարային աղյուսակում «Ռեալից» առաջ կլիներ