-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը, որն օրեր առաջ վարձավճարով տեղափոխվեց «Այնտրախտ», Բունդեսլիգա վերադառնալուց հետո իր առաջին իսկ խաղում դուբլ ձևակերպեց:
«Այնտրախտի» թվիթերյան էջը գրառում է արել, որի միջոցով հեգնել է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին. «Միայն պետք էր խաղադաշտ մտցնել նրան… հիասքանչ վերադարձ էր, Լուկա», – գրել է ակումբի թվիթերյան էջը:
Tan solo había que ponerlo… ¡Qué gran vuelta a casa, Luka! ⚽️⚽️ #JovicIsBack pic.twitter.com/sqctIjHetd
— Eintracht Frankfurt (@eintracht_esp) January 17, 2021
Յովիչը «Ռեալում» չէր վայելում Զիդանի վստահությունը: Սերբ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ էր դուրս եկել ընդամենը 5 անգամ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո