Այրվող «Սան Սիրոն», Ռոնալդուի անիրավ գոլերը․ 5 հիշարժան խաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից - VNews
Բաժիններ

Այրվող «Սան Սիրոն», Ռոնալդուի անիրավ գոլերը․ 5 հիշարժան խաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից

EFzjAd9XYAA1 OL - Այրվող «Սան Սիրոն», Ռոնալդուի անիրավ գոլերը․ 5 հիշարժան խաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլը շարունակվում է։ Հին աշխարհամասի ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարը խմբային փուլից մինչև եզրափակիչ երկրպագուներին պահում է լարվածության մեջ։ Այս մրցաշարում հիշարժան խաղերի պակաս չկա ոչ մի փուլում։ Քառորդ եզրափակիչների թոհուբոհում VNews-ը վերհիշել է Չեմպիոնների լիգայի այս փուլի 5 հիշարժան խաղ։

Անիրավ գոլեր, որ այդքան կարևոր էին «Ռեալի» համար

Չեմպիոնների լիգայի 2016/17 թվականների խաղարկության քառորդ եզրափակիչի գլխավոր զարդը «Ռեալի» ու «Բավարիայի» դիմակայություն էր։ Մյունխենում Զիդանի թիմը հաղթել էր 2-1 հաշվով։ Մադրիդում կայացած պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվեց նույն հաշվով, սակայն այս անգամ «Բավարիայի» հաղթանակով։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Գերմանական թիմն արդեն 10 հոգով էր, քանի որ հեռացվել էր Արտուրո Վիդալը։

1492506893 791637 1492550142 noticia normal 960x540 - Այրվող «Սան Սիրոն», Ռոնալդուի անիրավ գոլերը․ 5 հիշարժան խաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից

Լրացուցիչ ժամանակում Ռոնալդուն հաղթանակ բերեց «Ռեալին», սակայն գոլերը խփվեցին խաղից դուրս վիճակից։ Մեկը՝ բացահայտ, մյուսը՝ վիճելի։ Դժվար է ասել՝  կպահպանե՞ր «Բավարիան» հաղթական հաշիվը, եթե VAR համակարգը գործեր այդ ժամանակ ու Ռոնալդուի գոլը չեղարկվեր։ Ամեն դեպքում «Ռեալը» բացի այդ գոլերից ևս մեկ գնդակ խփեց ու հաղթեց այդ խաղը 4-2 հաշվով։ Ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 6-3 հաշիվը։ Մինչև հիմա սա քաղցր հաղթանակ է «Ռեալի» երկրպագուների համար, որը ճանապարհ հարթեց դեպի լիգայի հերթական գավաթը։ Իսկ ընդդիմասխոսները շտապում են բարձրաձայնել Ռոնալդուի՝ լրացուցիչ ժամանակում խփած գոլերի անարդարության մասին։

Ուղիղ իմաստով կրակոտ դերբին

milanderby 960x630 - Այրվող «Սան Սիրոն», Ռոնալդուի անիրավ գոլերը․ 5 հիշարժան խաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից

Այս հանրահայտ լուսանկարը միլանյան դերբիից է։ Դժվար է գտնել գեթ մեկ ֆուտբոլասերի, որը չի տեսել սա։ 2004/05 թվականի խաղարկության քառորդ եզրափակիչում հանդիպել էին «Ինտերն» ու «Միլանը»։ Առաջին խաղում հաղթել էր Կառլո Անչելոտիի թիմը՝ 2-0։ Պատասխան խաղի առաջին կեսում «ռոսոներիները» Անդրեյ Շևչենկոյի գոլի շնորհիվ առաջ էին անցել հաշվի մեջ ու վստահ քայելով գնում էին դեպի եզրափակիչ։ Սակայն այս խաղը պատմության մեջ հիշվելու էր բոլորովին այլ, ուշագրավ դեպքով։

Հանդիպման ավարտին մոտ 20 րոպե էր մնացել, երբ մրցավար Մարկուս Մերկը չեղարկեց Էստեբան Կամբիասոյի խփած գոլը անկյունայինից հետո։ «Ներաձուրիների» երկրպագուների նյարդերը տեղի տվեցին։ Ու ստադիոնից խաղադաշտ նետվեցին դյուրավառ իրեր, դրանցից մեկն էլ դիպավ «Միլանի» բրազիլացի դարպասապահ Դիդային։

091930153 e9e8f79f c4d4 455a b211 071cb0bd3f60 960x640 - Այրվող «Սան Սիրոն», Ռոնալդուի անիրավ գոլերը․ 5 հիշարժան խաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից

Ի դեպ, հենց Դիդայի դեմ խաղի կանոնների խախտման համար էլ չեղարկվել էր գոլը։ Այդ փոքրիկ հրթիռներն այնքան մեծ քանակությամբ էին դաշտում հայտնվել, որ Մերկին ոչինչ չէր մնում, քան դադարեցնել հանդիպումը ու խաղադաշտը զիջել հրշեջներին, որոնք պետք է մարեին «Միլանի» տուգանային հրապարակում առաջացած կրակը։ Խաղացողները գնացին հանդերձարան։ Հանդիպման վերսկսումից չէր անցել 10 րոպե, երբ «Ինտերի» երկրպագուները դարձյալ դիմեցին նույն քայլին։ Հանդիպումը դադարեցվեց ու «Ինտերին» տեխնիկական պարտություն տրվեց։ «Միլանը» այդ խաղարկությունում հասավ մինչև եզրափակիչ, ու այնտեղ պարտվեց «Լիվերպուլին» լիգայի պատմության մեջ ամենախելահեղ եզրափակիչներից մեկում։

Մեր ընտրանին

Գոլեր, գոլեր, գոլեր

«Չելսին» Չեմպիոնների լիգայի 2008/09 թվականների մրցաշրջանում մինչև «Բարսելոնայից» կիսաեզրափակիչում դուրս մնալը անցկացրեց իր պատմության մեջ ամենաարդյունավետ դիմակայություններից մեկը։ «Լիվերպուլին» առաջին խաղում հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթելուց հետո «կապույտները» անհանգստությամբ մոտեցան երկրորդ կեսին։ «Կարմիրները» ընդմիջմանը հաղթում էին 2-0։ Քամբեքը մոտ էր։ Սակայն «Չելսին» վերադարձավ՝ 2-2, այնուհետև նաև 3-2։ Սակայն դեռ երեկո չէր։

liverpool v chelsea uefa champions league 960x540 - Այրվող «Սան Սիրոն», Ռոնալդուի անիրավ գոլերը․ 5 հիշարժան խաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից

Խաղավերջում «Լիվերպուլի» համար նորից հույս ծնվեց։ 81-րդ ու 83-րդ րոպեներին խփած գոլերից հետո «Սթեմֆորդ Բրիջի» մթնոլորտը դարձյալ շիկացավ ու այդպես մնաց մինչև խաղի ավարտը՝ 4-4․ ահա այս հաշիվն էր լուսատախտակին, երբ հնչեց մրցավարի եզրափակիչ սուլիչը։ Երկու խաղերի արդյունքում «Չելսին» հաղթեց 7-5 հաշվով։ Ապշեցուցիչ թվեր։

Պոկեր, որ փշրեց «Արսենալի» հույսերը

Չեմպիոնների լիգայի երեկոները իր շքեղ խաղով զարդարած Լիոնել Մեսին դա անելու էր նաև 2009/10 թվականների խաղարկության քառորդ եզրափակիչում՝ «Արսենալի» հետ պատասխան խաղի ժամանակ։ Լոնդոնում գրանցվել էր 2-2 հաշիվը։ «Կամ Նոուում» «զինագործները», կարծես, սկսեցին հավատալ հաղթանակին, երբ առաջին կեսի սկզբում Նիկլաս Բենտները առաջ մղեց նրանց։ Սակայն այդ երեկոյի գլխավոր հերոսը կատալոնական թիմի 10 համարն էր լինելու։

93959 gallery - Այրվող «Սան Սիրոն», Ռոնալդուի անիրավ գոլերը․ 5 հիշարժան խաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից

Մինչև ընդմիջում Մեսին արդեն երեք գնդակ խփեց: «Բարսելոնայի» ու անձամբ Լեոյի ցուցադրած խաղից ակնհայտ էր, որ «Արսենալը» որևէ շանս չունի քամբեք իրականացնելու։ Խաղավերջում էլ Մեսին պոկեր գրանցեց ու իր թիմին դուրս բերեց կիսաեզրափակիչ։ Այդ ամուր թիմին եզրափակիչի ճանապարհից հեռացնելու էր Ժոզե Մոուրինյոյի «Ինտերը»։ «Արսենալի» դեմ քառորդ եզրափակիչը ամենատպավորիչ խաղերից էր Չեմպիոնների լիգայում Լիոնել Մեսիի համար։

VAR-Դրամա

Տեսակրկնապատկերների համակարգի ներդրման պահից հետո «Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» հանդիպումը երևի թե ամենադրամատիկն է ոչ միայն Չեմպիոնների լիգայում, այլ համաշխարհային ֆուտբոլում։ «Մանչեսթեր Սիթին» 2019/20 թվականների խաղարկության գլխավոր ֆավորիտներից էր, սակայն քառորդ եզրափակիչում նրանց անհաղթահարելի փորձություն էր սպասվում։ «Տոտենհեմը» առաջին խաղում հաղթել էր 1-0 հաշվով։ Պատասխան խաղում իսկական գոլային հրավառություն էր։ Առաջին կեսից հետո հաշիվը 2-3 էր՝ հօգուտ Պեպ Գվարդիոլայի թիմի։ Սկզբից առաջ էր անցել «Մանչեսթեր Սիթին», հետո՝ «Տոտենհեմը» ու խաղակեսի վերջում նորից «Մանչեսթեր Սիթին»։

Երկրորդ կեսում «քաղաքաբնակները» հասան անհրաժեշտ առավելության, բայց ոչ երկար ժամանակով։ Ֆերնանդո Լյորենտեի գոլը դարձյալ շահեկան դարձրեց հաշիվը «Տոտենհեմի» համար։ Իսկ խաղավերջում եղավ այդ սարսափելի VAR-դրաման։ Ռահիմ Ստեռլինգի հարվածից հետո գնդակը ցանցում է, Լյորիսը ուժասպառ ընկել է խոտածածկին, Գվարդիոլան ցնծում է, բայց․․․

GettyImages 1137802672 960x640 - Այրվող «Սան Սիրոն», Ռոնալդուի անիրավ գոլերը․ 5 հիշարժան խաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից

Լուսատախտակին երևաց տանտերերի համար սարսափելի բառակապակցությունը․ «No Goal»։ Ագուերոն, որն էլ հենց փոխանցում էր կատարել Ստեռլինգին, մնացել էր խաղից դուրս վիճակում։ «Տոտենհեմը» խելահեղ խաղում նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմի հեքիաթը նոր էր սկսվում։ Նրանք հասնելու էին մինչև եզրափակիչ, բայց այնտեղ պարտվելու էին «Լիվերպուլին»։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պոչետինոն արձագանքել է Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու շշուկներին

«Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալն» ու «Վիլյառեալը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

Օբամեյանգը հայտարարել է, որ վարակվել է մալարիայով

Footy Headlines. «Բարսելոնայի» տնային մարզաշապիկը 2022-23 մրցաշրջանում

Ֆելիքս Կրոս. «Կարող ես զանգել Տոնիին աշխարհի առաջնության եզրափակիչից 5 րոպե առաջ ու զրուցել»

«Բախտիկյա՞ն, կազմ ընտրո՞ղ». Զիդանը նորից ցնցեց բոլորին

Բոլորը, բացի մեկից. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ Իսպանիայի գավաթի եզրափակիչի համար

Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերի օրերը

«Սենսացիոն քայլ»․ Անգլիական գրանդը հավատում է, որ կգնի Քեյնի տրանսֆերը

Շեյխերի բախում ու վերադարձ տուն․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի գլխավոր ինտրիգները

Երկու ակումբ հնարավոր է հրաժարվի Հալանդի տրանսֆերից․ պատճառը նրա բարձր աշխատավարձն է

«Ռեալի» պաշտպանը բանակցում է անգլիական գրանդի հետ

Հայտնի է՝ որքան պետք է վճարի «Բավարիան», եթե հրավիրի Նագելսմանին

Մեսին՝ հանուն Կոպա Ամերիկայի. 50 000 պատվաստանյութ ֆուտբոլիստների համար

Գվարդիոլա. «Սիթին» երկրորդ անգամ է կիսաեզրափակիչում, սկսում են պատմություն գրել»

WOW գոլեր. Շրջադարձ հարվածներով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գնդակները (տեսանյութ)