Այս տարի դա հաջողվել է միայն Հայաստանի հավաքականին․ ԵՎՐՈ-ի ամենահետաքրքիրը խաղային օրվան ընդառաջ - VNews
Բաժիններ

Այս տարի դա հաջողվել է միայն Հայաստանի հավաքականին․ ԵՎՐՈ-ի ամենահետաքրքիրը խաղային օրվան ընդառաջ

UOdr5z2P8JQWnKEkmHm5reInXw 1 - Այս տարի դա հաջողվել է միայն Հայաստանի հավաքականին․ ԵՎՐՈ-ի ամենահետաքրքիրը խաղային օրվան ընդառաջ

ԵՎՐՈ-2020-ը շարունակվում է։ Ամփոփում ենք անցած խաղային օրն ու նախապատրաստվում այսօրվա խաղերին։

Շվեդիա – Սլովակիա

Խմբային փուլի առաջին տուրի երկու անակնկալ արդյունք գրանցած հավաքականները երկրորդ տուրում հանդիպելու են։ Շվեդիան ամուր պաշտպանությամբ կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը Իսպանիայի դեմ խաղում, իսկ Սլովակիան հաղթեց Լեհաստանին՝ երկրորդ կեսի սկզբից օգտվելով թվային առավելությունից։

sweden 960x540 - Այս տարի դա հաջողվել է միայն Հայաստանի հավաքականին․ ԵՎՐՈ-ի ամենահետաքրքիրը խաղային օրվան ընդառաջ

Շվեդիայի և Սլովակիայի հավաքականները հանդիպել են 5 անգամ։ Սլովակիան երբեք չի հաղթել։ 3 անգամ հաղթել են շվեդները, երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ Թիմերը խոշոր մրցաշարում միմյանց հանդիպելու են առաջին անգամ։

Մարզավիճակ

Շվեդիայի հավաքականը անպարտելի է 2021 թվականին։ Յանե Անդերսոնի թիմը անցած տարին փակեց Ֆրանսիայից կրած պարտությամբ։ Այս տարի շվեդները հաղթել էին բոլոր խաղերում մինչև ԵՎՐՈ-ում Իսպանիայի հավաքականի հետ հանդիպումը։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկում Շվեդիան հաղթեց Վրաստանին ու Կոսովոյին՝ գնդակ չընդունելով սեփական դարպասը։ Ընկերական խաղերում Շվեդիան հաղթեց Էստոնիային, Ֆինլանդիային ու Հայաստանին։ Այս խաղերից միայն մեկում Շվեդիան գոլ ընդունեց սեփական դարպասը։ Դա Վահան Բիչախչյանի դիպուկ հարվածն էր։ Այսպիսով, շվեդներին 2021 թվականին միայն մեր ընտրանին է կարողացել գոլ խփել։

Զարմանալի է, բայց Սլովակիան ևս անպարտելի է 2021 թվականին։ Ճիշտ է, անցկացրած 6 խաղերում գերակշռում են ոչ-ոքիները։ Աշխարհի առաջնության ընտրական փուլում նրանք հաղթել են Ռուսաստանին, ոչ-ոքի խաղացել ավելի համեստ Կիպրոսի ու Մալթայի հետ։ Ընկերական խաղերում՝ ոչ-ոքիներ Բուլղարիայի ու Ավստրիայի հետ։

Շանսեր

Շվեդիան այս խաղում ֆավորիտ է ավելի ուժեղ կազմի և ավելի մեծ փորձի հաշվին։ Իսպանիայի հետ ոչ-ոքին նրանց լավ շանսեր է ընձեռում ոչ միայն փլեյ-օֆֆ դուրս գալու, այլ նաև խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար։ Սլովակների դեմ Շվեդիան չի խաղալու այն պաշտպանողական ֆուտբոլը, որը կար «ֆուրիա ռոխայի» դեմ հանդիպմանը։ Ակնհայտ է, որ Սլովակիան էլ իր հերթին է փորձելու առավելագույնը քաղել խմբի մյուս անցանելի մրցակցի դեմ խաղում, քանի որ վերջին տուրում մրցակիցը Իսպանիան է։

Շվեդիայի հաղթանակ՝ 1,95

Ոչ-ոքի՝ 3,45

Սլովակիայի հաղթանակ՝ 4,80

Խորվաթիա – Չեխիա

Աշխարհի փոխչեմպիոնները ԵՎՐՈ-ն սկսեցին պարտությամբ։ Անգլիայի հետ խաղում Խորվաթիան անատամ էր հարձակման գծում։ Զլատկո Դալիչի թիմը զգալիորեն թուլացել է Մունդիալ-2018-ի հրաշքից հետո։ Դա առավել քան տրամաբանական է։ Այդ թիմի հերոսները հիմնականում բազմափորձ խաղացողներն էին, որոնց մի մասն այլևս չի խաղում հավաքականում (Մանջուկիչ, Ռակիտիչ)։ Սակայն նույնիսկ առանց նրանց խորվաթները պետք է դուրս գան այս խմբից։ Անգլիային պարտվելուց հետո նրանք հանդիպելու են Չեխիային, որն առաջին տուրում Պատրիկ Շիկի դուբլի շնորհիվ հաղթեց Շոտլանդիային։

England player ratings vs Croatia: Kalvin Phillips shines in Euro opener; Raheem Sterling justifies inclusion | Evening Standard

Հենց այս երկու հավաքականներն են թղթի վրա այս խմբի երկրորդ ուղեգրի համար պայքարողները։ Այս պատճառով հանդիպումը մեծ կարևորություն է ունենալու։ Թիմերը միմյանց հանդիպել են երեք անգամ։ Խորվաթիան հաղթել է երկու խաղերում, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։ Հատկանշական է, որ այս հավաքականների միջև նախորդ հանդիպումը ևս կայացել է Եվրոպայի առաջնության խմբային փուլում։ ԵՎՐՈ-2016-ում Խորվաթիան ու Չեխիան ընդգրկված էին D խմբում։ Զույգի հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։

Մարզավիճակ

Հաշվի առնելով աշխարհի փոխչեմպիոնի կարգավիճակը՝ Խորվաթիան վատ մարզավիճակում է։ Այս տարի նրանք 6 հանդիպում են անցկացրել ու պարտվել են դրանցից երեքում։ Զլատկո Դալիչի թիմը երկու կարևոր հաղթանակ է տարել աշխարհի առաջնության ընտրական փուլում, ևս մեկ հանդիպում խորվաթներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով. դա Հայաստանի հավաքականի դեմ ընկերական հանդիպումն էր։ Անգլիայի հետ նրանք վատ չխաղացին, սակայն հարձակվողական գործողություններում ստեղծարարությունը պակասում էր։ Խորվաթների պաշտպանական գիծը բավարար է։

Չեխիայի արդյունքները 2021-ին տարբեր են։ 6 խաղ, 3 հաղթանակ, 2 պարտություն ու մեկ ոչ-ոքի։ Պարտություններից մեկը Իտալիայի հետ ընկերական խաղում էր, մյուսը՝ Ուելսի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Կար տպավորություն, որ Չեխիան Շոտլանդիային հաղթեց ավելի բարձր կարգ ունենալու հաշվին։ Շոտլանդացիներն իսկապես լավ հանդիպում անցկացրին, սակայն չկարողացան ստեղծած պահերից ոչ մեկը վերածել գոլի։ Իսկ Չեխիան օգտագործեց իր պահերը։ Պատրիկ Շիկի շքեղ գոլն էլ ընդհանրապես անակնկալի բերեց մրցակցին։

Շանսերը

Խորվաթիան ֆավորիտ է համարվում այս խաղում։ Խորվաթները պետք է ուժերը ներդնեն այսօրվա խաղում, հակառակ դեպքում փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը կարող են նվազել։ Չեխիան նույնպես փորձելու է առավելագույնը քաղել այս խաղից։ Վերջին տուրում նրանց մրցակիցը Անգլիան է։

Խորվաթիայի հաղթանակ՝ 2,31

Ոչ-ոքի՝ 3,37

Չեխիայի հաղթանակ՝ 3,55

Անգլիա – Շոտլանդիա

Անգլիայի ու Շոտլանդիայի հավաքականները միմյանց հետ ամենաշատ հանդիպումներն անցկացրած հավաքականներից են։ 114 հանդիպում, որոնցից 48-ում հաղթել են անգլիացիները, 25-ում գրանցվել է ոչ-ոքի, 41-ում՝ հաղթել են շոտլանդացիները։ Հատկանշական է, որ այս հավաքականները միմյանց հանդիպել են նաև Շոտլանդիայի հավաքականի ԵՎՐՈ-ի  1996 թվականի առաջնությանը։ Այդ մրցաշարում Անգլիան ու Շոտլանդիան դարձյալ ընդգրկված էին նույն խմբում։ Անգլիան հաղթեց 2-0 հաշվով։

ster 960x640 - Այս տարի դա հաջողվել է միայն Հայաստանի հավաքականին․ ԵՎՐՈ-ի ամենահետաքրքիրը խաղային օրվան ընդառաջ

Մարզավիճակ

6 խաղ, 6 հաղթանակ։ Անգլիայի հավաքականը հիանալի մարզավիճակում է 2021 թվականին։ Այս հանդիպումներում Գարեթ Սաութգեյթի թիմը ընդամենը մեկ գնդակ է բաց թողել։ Անգլիան գերազանց մարզավիճակում է մոտեցել ԵՎՐՈ-ին ու մասնավորապես այս հանդիպմանը։

Շոտլանդիան 2021 թվականին մեկ պարտություն է կրել, ու դա Չեխիայի դեմ խաղում էր։ Շոտլանդիան երկու հաղթանակ ունի ու երեք ոչ-ոքի, որոնցից մեկը Նիդերլանդների հետ ընկերական խաղում էր։

Շանսերը

Անգլիայի հավաքականը այս հանդիպման բացահայտ ֆավորիտն է։ Նրանք կփորձեն հաղթանակի հասնել «Ուեմբլիում» ու ապահովել տեղը փլեյ-օֆֆ փուլում՝ միանալով Իտալիայի, Բելգիայի ու Նիդերլանդների հավաքականներին։ Բացի Անգլիայի հաղթանակից այլ արդյունքն այս խաղում կդառնա սենսացիա ։

Անգլիայի հաղթանակ՝ 1,32

Ոչ-ոքի՝ 5,90

Շոտլանդիայի հաղթանակ՝ 11,00

Ի՞նչ եղավ երեկ կայացած խաղերում․

Ուկրաինա 2-1 Հյուսիսային Մակեդոնիա

Հանդիպման 84-րդ րոպեին Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին վրիպեց 11-մետրանոց նշակետից։ Սա այս ԵՎՐՈ-ի արդեն 4-րդ վրիպումն էր 11-մետրանոցից։ Նշանակված 6 11-մետրանոցներից դիպուկ են իրացվել երկուսը։ Նշակետից վրիպումների վատագույն արդյունքը գրանցվել է ԵՎՐՈ-2000-ին (5):

118965554 gettyimages 1324043261 1 960x540 - Այս տարի դա հաջողվել է միայն Հայաստանի հավաքականին․ ԵՎՐՈ-ի ամենահետաքրքիրը խաղային օրվան ընդառաջ

Ուկրաինայի հավաքականը ԵՎՐՈ-2012-ից հետո առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի առաջնությունում։ Տնային ԵՎՐՈ-ի մեկնարկային տուրում Ուկրաինան 2012 թվականին հաղթել էր Շվեդիային։ Այդ խաղում դուբլ էր գրանցել հավաքականի ներկայիս մարզիչ Անդրեյ Շևչենկոն։

Դանիա 1-2 Բելգիա

Բելգիայի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց ԵՎՐՈ-ի մեկնարկային երկու խաղերում։

2 5 960x640 - Այս տարի դա հաջողվել է միայն Հայաստանի հավաքականին․ ԵՎՐՈ-ի ամենահետաքրքիրը խաղային օրվան ընդառաջ

Էդեն Ազարը Կևին դե Բրույնեին գոլային փոխանցումից հետո դարձավ 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո եվրոպացի ֆուտբոլիստների շրջանում խոշոր մրցաշարերում ամենաշատ ասիստ կատարած ֆուտբոլիստը (9):

Նիդերլանդներ 2-0 Ավստրիա

Ավստրիային հաղթելուց հետո Նիդերլանդների հավաքականը դարձավ ընթացիկ ԵՎՐՈ-ի առաջին թիմը, որն ապահովել է առաջին տեղը խմբում։

Նիդեռլանդների հավաքականը հաղթեց ու նվաճեց 1 8 եզրափակիչի ուղեգիր տեսանյութ 960x640 - Այս տարի դա հաջողվել է միայն Հայաստանի հավաքականին․ ԵՎՐՈ-ի ամենահետաքրքիրը խաղային օրվան ընդառաջ

Դենզել Դյումֆրիսը երկրորդ նիդերլանդցի ֆուտբոլիստն է Ռուդ վան Նիստելռոյից հետո, որը գոլ է խփում ԵՎՐՈ-ի իր առաջին երկու խաղերում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար

«Խորհրդավոր Բենը»․«Արսենալի» գլխավոր տրանսֆերային թիրախը

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Հայտնի է՝ միայն որ դեպքում Քրիստիան Էրիկսենին կթույլատրեն խաղալ Ա Սերիայում

Լյուկ Շոուն ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆի մեծ մասն անցկացրել է կողի կոտրվածքով

Մատեուս. «Կրոսն այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

Հավաքականում Քեյնի թիմակիցները հավատացած են, որ հարձակվողը կմիանա անգլիական թոփ ակումբին

ԵՎՐՈ 2020-ի լավագույն գոլը (տեսանյութ)

Կիելինին Սակայի հարվածի պահին բղավել է հայտնի արտահայտությունը․ ինչ է նշանակում այն

«Նրանք հայր ու որդի են, բայց գրեթե աղերս չունեն միմյանց հետ». Ինչպես են Կյեզաները փրկել/փրկում Ռոբերտո Մանչինիի մարզչական կարիերան

ՈւԵՖԱ-ն ներկայացրեց ԵՎՐՈ-2020-ի խորհրդանշական հավաքականը

Անգլիայի հավաքականի խաղացողները շոկի մեջ են եղել Սաութգեյթի որոշումից

«Մակլարենի» արշավորդին թալանել են ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչից հետո ստադիոնում

Ռեշֆորդը խախտեց լռությունը ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչից հետո

Գավաթն արդեն Հռոմում է. Իտալիայի հավաքականը տոնում է չեմպիոնությունը (տեսանյութ, ֆոտոշարք)

Goal. ԵՎՐՈ 2020-ի խորհրդանշական հավաքականը