fbpx
Բաժիններ

«Այս երեխաները պարտավոր են մեծանալ». 5 տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր կգերազանցեն իրենց հայտնի հայրերին

2. Թիմ Վեա – ՊՍԺ, 18 տարեկան

1995-ին Ջորջ Վեան նվաճեց «Ոսկե գնդակը»: Աշխարհն ապշել էր: Եվ ուներ բոլոր առիթները: Հեռավոր Լիբերիայից Եվրոպա ներխուժած «վայրենի» հարձակվողը գոլեր էր խփում մեկը մյուսի հետևից: Կապ չուներ՝ մրցակիցը ՉԼ-ում հանդես եկող «Բավարիան» էր, թե Ա Սերիայի միջակ «Բոլոնիան»: Կապ չուներ՝ որ թիմում է հանդես գալիս Վեան՝ ՊՍԺ, թե «Միլան»:

Անցան տարիներ, Վեան ավարտեց կարիերան, մտավ քաղաքականություն, պայքարեց Լիբերիայի նախագահի աթոռի համար: Իսկ այս ընթացքում ԱՄՆ-ի ֆուտբոլային մարզաբազաներում մարզվում ու կարիերա էր սկսում նրա որդին՝ Թիմոթի Վեան:

Այսօր, այս պահին նա արդեն հանդես է գալիս ՊՍԺ-ի հիմնական կազմում (իհարկե, որովհետև Կավանին, Նեյմարն ու Մբապեն արձակուրդի մեջ են): Սակայն Չեմպիոնների միջազգային գավաթում լավ տպավորություն թողնելու դեպքում նա հանգիստ կարող է մրցակից լինել: Թիմոթի Վեան շատ առումներով գերազանցում է «ոսկե հայրիկին»: Եթե Վեա-ավագը հիմնականում հանդես էր գալիս մաքուր «9» համարի դիրքում՝ Թիմ Վեան հավասարազոր օգտակար է ինչպես կենտրոնական, այնպես էլ եզրային (ընդ որում թե՛ աջ, թե՛ աջ) հարձակվողի դիրքում:

Թիմ Վեան հանդես է գալու ԱՄՆ ազգային հավաքականում: Մի քանի տարի առաջ ամերիկյան ֆուտբոլն արդեն ուներ մեկ «ոսկե» տղա՝ Ադուն, որը սակայն իր տաղանդը լիարժեք չկարողացավ օգտագործել: Վեայի պարագայում ամեն ինչ կարող է այլ սցենար ունենալ:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4 5

«Սիթիի» աստղերից մեկը իր ծառայություններն առաջարկել է «Ռեալին»

«Ռեալի» ևս մեկ ֆուտբոլիստ հեռանալու ցանկություն է հայտնել

Նեյմար. «ՊՍԺ-ի համար այս մրցաշրջանը պիտի գերազանց լինի»

Ռամոս. «Մինչև մահ Զիդանի հետ ենք»

Զիդան. «Ուզում եմ միշտ լինել «Ռեալում»

Հայտնի է Կլասիկոյի օրը

«Ռեալը» միացել է Սանչոյի համար մղվող մրցավազքին

Պերեսը խնդրում է Մոուրինյոյին վերադառնալ

Զիդանը կարող է պաշտոնանկ արվել այս շաբաթ

«Միլանը» վերջին վայրկյաններին ձեռքից բաց թողեց հաղթանակը «Լեչեի» հետ խաղում (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Գալաթասարայի» հետ հանդիպման համար

Հերթական գրանդ ակումբն է միացել Էրիկսենի տրանսֆերային պայքարին

Կուրտուա․ «Ամոթալի պարտություն էր»

Զիդան․ «Մենք գերիշխում էինք, բայց չստեղծեցինք գոլային շատ հնարավորություններ»

«Ռեալի» առաջին պարտությունը Լա լիգայում. «Բարսելոնան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Ռեալն» առաջին կեսից հետո պարտվում է «Մալյորկային» (տեսանյութ)