3. Ջիովանի Սիմեոնե – «Ֆիորենտինա», 23 տարեկան
Արգենտինայի հավաքականի՝ 90-ականների վերջին և 00-ականների սկզբին ընտրանու հարձակման գծի մասին կերազեր ցանկացած ակումբ ու հավաքական՝ Կրեսպո, Օրտեգա, Կլաուդիո Լոպես, Սավիոլա, Բատիստուտա: Այս անգերազանցելի թիմի հիմնական աստղերից էր նաև Դիեգո Պաբլո «Էլ Չոլո» Սիմեոնեն՝ անկոտրում, երբեք պարտության հետ չհամակերպվող, անզիջում, երբեմն ագրեսիվ Սիմեոնեն, խաղալով հենակետային դիրքում, հասցնում էր գոլեր էլ խփել: Պատկերացրեք ի՞նչ կլիներ, եթե նա հարձակվող լիներ…
Պատկերացնելու կարիք չկա: Բավական է նայել «Ֆիորենտինայի» խաղերին ու հետևել Ջիովանի Սիմեոնեին: «Մանուշակների» 9 համարը, թեպետ 23 տարեկան է, բայց դեռ շարունակում է աճել: Սիմեոնե-կրտսերի զինանոցում կա ամեն ինչ՝ հստակ դրված հարված երկու ոտքով, ցատկունակություն, գլխով հիանալի խաղ, արագություն:
Ջիովանիի գլխավոր խնդիրը, շատ դեպքերում չպատճառաբանված հիասթափությունն է: Սա երևի թե միակ կետն է, որով նա զիջում է իր լեգենդար հորը: Սակայն Իտալիայում հավատում են, որ 2018/2019 մրցաշրջանը նրանն է լինելու:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո