«Այս երեխաները պարտավոր են մեծանալ». 5 տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր կգերազանցեն իրենց հայտնի հայրերին - Page 5 of 5 - VNews
Բաժիններ

«Այս երեխաները պարտավոր են մեծանալ». 5 տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր կգերազանցեն իրենց հայտնի հայրերին

5. Ջաստին Կլյուվերտ – «Ռոմա», 19 տարեկան

Հոլանդիայի հավաքականի կազմում 90-ականների վերջին հանդես էր գալիս ֆուտբոլիստ, ում ազգանունը լրագրողների ու մեկնաբանների համար իսկական գլխացավանք էր՝ Կլյույվերտ, Կլայվերտ, Կլոյվերտ: Եթե ազգանունը գլխացավանք էր մեկնաբանների համար, ապա ինքը՝ հարձակվողը ոչ թե գլխացավանք, այլ աղետ պաշտպանների ու դարպասապահների համար: Պատրիկ Կլյույվերտն իր հարձակվողական տաղանդն այդպես էլ ամբողջությամբ չօգտագործեց, չնայած որ համարվում է իր ժամանակների լավագույններից մեկը: Այ նրա որդին փառքի կհասնի:

Ջաստին Կյլույվերտը, չնայած ընդամենը 19 տարեկան է, սակայն հասցրել է մեծ հարգանք հանել հարազատ Հոլանդիայում: Իսկ վերջին մրցաշրջանում նրա խփած գոլերը բաց էին պահում երկրպագուների բերանը մի 10-15 րոպեով առնվազն:

Ֆիզիկական տեսանկյունից՝ Ջաստինը հոր հակապատկերն է: Այնպես չէ, որ «ոչինչ, դեռ փոքր է, բոյ կքաշի» տարբերակը նրա համար դիտարկելի է: 19 տարեկանում էլ դժվար թե նման բան լինի: Հոր 188 սմ-ին նա պատասխանում է 171 սմ-ով, սակայն հրթիռային արագությամբ, որի մասին Պատրիկ Կլույվերտը միայն երազ է տեսել: Ջաստին Կլյույվերտը նաև արտակարգ է իրացնում տուգանայինները, տիրապետում է հուժկու հարվածների:

Այս ամռանը Կլյույվերտ-կրտսերը 19 միլիոն եվրոյի դիմաց «Այաքսից» տեղափոխվեց «Ռոմա»: Թե ինչպես կզարգանա նրա կարիերան, ժամանակը ցույց կտա: Մնում է հուսալ, որ բարդագույն Իտալիայում Ջասթին Կլյույվերտը չկորչի, այլ նրա տաղանդն ու աստղը նոր գույներով կփայլի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Մենդին ֆանտաստիկ «կրակոցով» առաջ է մղում «Ռեալին» հաշվի մեջ (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Գրանադայի» դեմ խաղում

«Ռեալի» նախկին տնօրեն․ «Ներկայիս «Բարսելոնային» որպես չեմպիոնի հավակնորդ չեմ դիտարկում»

«Նապոլի» – «Միլան» խաղը գոլառատ ստացվեց, բայց հաղթող չունեցավ (տեսանյութ)

«Նապոլի» – «Միլան»․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Նապոլի» – «Միլան»․ Մեկնարկային կազմեր

Զիդանը խոսել է «Ռեալում» Խամես Ռոդրիգեսի կարգավիճակի մասին

«Ռեալի» հայտացուցակը «Գրանադայի» դեմ խաղի համար

Բեյլը ծրագրում է ծիծաղե՞լ պահեստայինների նստարանին մինչև 2022 թվականը

Հինգշաբթի «Ռեալը» կարող է Լա լիգայի չեմպիոն հռչակվել

Սետյեն․ «Անում ենք ամեն հնարավորը, բայց «Ռեալը» հաղթում է բոլոր հանդիպումներում»

Պաշտոնական․ Կիմպեմբեն նոր պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

«Ռեալի» տպավորիչ ցուցանիշը՝ Զիդանի օրոք

VAR-ը նորից օգնության հասավ. «Ռեալը» վստահ է հաղթանակ տանում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Ալավեսի» հետ խաղում

Գվարդիոլա․ «Այդ դեպքում «Ռեալը»՝ այս մրցաշարի արքան, կհաղթի մեզ»