fbpx

Այսօր գավաթային խելահեղ խաղերի օր է․ Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներին ընդառաջ

Ապրիլի 3-ին տեղի կունենան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները։ Պատասխան խաղերը կայանալու են ապրիլի 22-ին։

«ԲԱՆԱՆՑ» – «ԼՈՌԻ»

3 ապրիլի, ժ.14:00, Երևան, «Բանանց-4» մարզադաշտ

Գավաթի մրցաշարում թիմերն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունը 22-րդն է «Բանանցի» համար: 8 անգամ հանդես գալով գավաթի եզրափակչում՝ «Բանանցը» 3 անգամ պատվո շրջան է կատարել մարզադաշտում: Ընդ որում «Բանանցը» Հայաստանի առաջին գավաթակիրն է: Վերջին հաջողությանը թիմը հասել է գավաթի 2015/16թթ. խաղարկությունում՝ իսպանացի Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ եզրափակչում 2-0 հաշվով առավելության հասնելով «Միկայի» նկատմամբ:

2․ «Լոռին» առաջին անգամ է մասնակցում ՀՀ գավաթի խաղարկությանը՝ նորամուտը նշելով անցյալ տարվա սեպտեմբերի 20-ին «Յունիոր-Սևանի» հետ կայացած 1/8 եզրափակչի արտագնա խաղում, որում հաղթել է 3-2 հաշվով: Պատասխան խաղում գրանցված ոչ-ոքին (2-2) բավարար էր քառորդ եզրափակիչ մտնելու համար: Այդ փուլում «Լոռին» պայքարից դուրս մղեց «Փյունիկին» (2-0, 1-1):

3․ «Բանանցը» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել է քառորդ եզրափակչից, որում առավելության է հասել «Արարատի» նկատմամբ (3-1, 1-0): «Բանանցը» 18-րդ անգամ է հանդես գալու գավաթի կիսաեզրափակչում: Առայժմ թիմին 8 անգամ է հաջողվել հաղթահարել այդ փուլի արգելքը: Պատվավոր մրցանակի վերջին 6 խաղարկություններում «Բանանցը» մշտապես կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել, սակայն միայն մեկ անգամ է մտել եզրափակիչ:

4․ Գավաթի ընթացիկ մրցաշարում «Բանանցից» առավել արդյունավետ է գործել Ադամու Աբդուլահին՝ խփելով 2 գոլ: «Լոռիի» ռմբարկուն Ուգոչուկվու Իվուն է, որը 3 գոլի հեղինակ է դարձել:

5․ Ընթացիկ առաջնությունում մրցակիցների դիմակայությունում հավասարակշռություն է: Թիմերից յուրաքանչյուրը մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով մեկական հաղթանակ է տոնել, իսկ 3-րդ շրջանի խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:

Հանդիպումը բաց կթողնի «Բանանցի» պաշտպան Ալբերտ Գաջիբեկովը, ով նախորդ տուրում հեռացվել էր խաղադաշտից:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Վանաձորի «Լոռին» նոր դարպասապահ ունի

«Լոռին» իսպանացի նորեկ ունի

Պաշտոնական. «Արարատ-Արմենիայի» շարքերը համալրել է հոլանդացի կիսապաշտպան

2 բրազիլացի ֆուտբոլիստ համալրել է «Լոռիի» կազմը

ՊՍՎ-ի սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

Արամ Բարեղամյանին 7 խաղ է բաժանում «Բանանցի» պատմության կարևոր էջը թարմացնելուց

«Լոռին» 2 տարվա պայմանագիր է ստորագրել կոլումբացի կիսապաշտպանի հետ

«Ալաշկերտի» հարձակվողը փորձաշրջան կանցնի ուկրաինական ակումբում

«Արարատ-Արմենիայի» բոլոր գոլերը «Սպուտնիկի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ջախջախիչ հաշվով հաղթանակ է տոնել ընկերական խաղում

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

«Արարատ-Արմենիան» ժամանել է Բելառուս և առաջին մարզումն անցկացրել (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» Բելառուսում 3 ընկերական խաղ կանցկացնի

Իսպանացի մասնագետը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը

Դենիս Թումասյանը հեռացել է «Ալաշկերտից» և արդեն նոր ակումբ ունի