-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Դեկտեմբերի 25-ին «ԴաբլԹրի բայ Հիլթոն հոթել Երևան» հյուրանոցում տեղի կունենա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հավատարմագրված լրագրողների և գրանցված հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկությունը:
Այնուհետև, կամփոփվեն նաև SMS քվեարկության արդյունքները, կհամադրվեն բոլոր քվեները և կհայտարարվի լավագույնների տասնյակը:
Լավագույնի կոչմանը հավակնում է 25 մարզիկ՝
Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբաշամարտ) -Եվրոպական խաղեր 1-ին տեղ, աշխարհի առաջնություն 2-րդ տեղ
Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ) – Եվրոպայի առաջնություն 3-րդ տեղ, աշխարհի առաջնություն 3-րդ տեղ
Կարեն Ասլանյան (հունահռոմեական ոճի ըմբաշամարտ) – ԵԱ 3-րդ տեղ
Արթուր Ավետիսյան (մարմնամարզություն ) – Համաշխարհային ուսանողական խաղեր 1-ին տեղ
Արսեն Բաղրյան (ուշու) – ԱԱ 3-րդ տեղ
Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ) – ԵԱ 1-ին տեղ, ԱԱ 3-րդ տեղ
Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) – ԱԱ 3-րդ տեղ
Սամվել Գասպարյան (ծանրամարտ ) – ԵԱ 2-րդ տեղ
Դավիթ Գրիգորյան (սամբո ) – Եվրոպական խաղեր 2-րդ տեղ
Արթուր Դավթյան (մարմնամարզություն ) – Եվրոպական խաղեր 1-ին տեղ
Վահագն Դավթյան (մարմնամարզություն ) – Եվրոպական խաղեր 2-րդ տեղ, ԵԱ 3-րդ տեղ
Տիգրան Կիրակոսյան (սամբո) – Եվրոպական խաղեր 1-ին տեղ, ԵԱ 1-ին տեղ
Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ) -ԵԱ 1-ին տեղ
Արթուր Հովհաննիսյան (բռնցքամարտ) – Եվրոպական խաղեր 1-ին տեղ
Դավիթ Հովհաննիսյան (ծանրամարտ) – ԵԱ 3-րդ տեղ
Արսեն Ղազարյան (սամբո) – Եվրոպական խաղեր 3-րդ տեղ
Մաքսիմ Մանուկյան (սամբո) – ԵԱ 2-րդ տեղ
Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – ԵԱ 1-ին տեղ, ԱԱ 1-ին տեղ
Գոռ Մինասյան (ծանրամարտ) – ԱԱ 2-րդ տեղ
Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ) – ԵԱ 1-ին տեղ, ԱԱ 1-ին տեղ
Գրիգոր Մխիթարյան (սամբո) – ԵԱ 2-րդ տեղ
Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ) – Հանրաճանաչություն: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում դարձել է 3 գոլի հեղինակ` մասնավորապես ապահովելով հաղթանակ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում: Իր ակումբի` անգլիական «Արսենալի» կազմում, դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի մրցաշարի եզրափակիչ: Անվտանգության նկատառումներով չմեկնելով Բաքու` հսկայական ճանաչելիություն է ապահովել Հայաստանի համար և նպաստել արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը համաշխարհային մամուլում:
Կարապետ Չալյան (հունահռոմեական ոճի ըմբաշամարտ) – Եվրոպական խաղեր 2-րդ տեղ
Վահագն Չալյան (սամբո) – ԵԱ 2-րդ տեղ
Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ոճի ըմբաշամարտ) – ԵԱ 3-րդ տեղ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո