fbpx
Բաժիններ

Այսօր մեկնարկում են երկրորդ Եվրոպական խաղերը

Հունիսի 21-ին Մինսկում մեկնարկում են երկրորդ Եվրոպական խաղերը: Երևանի ժամանակով 21:00-ին տեղի կունենա խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Եվրոպական խաղերը անցկացվում են ամեն քառամյակը մեկ անգամ ու հիանալի հարթակ են մարզիկների համար ոչ միայն պատրաստվելու Օլիմպիական խաղերին, փորձարկելու սեփական ուժերը, այլ նաև ձեռք բերելու Տոկիո 2020-ի ուղեգրեր: Բացի այդ, այս տարի Եվրոպական խաղերը նաև անցկացվելու են բռնցքամարտի ու ձյուդոյի Եվրոպայի առաջնությունների փոխարեն: Խաղերին մասնակցելու է ավելի քան 4000 մարզիկ 50 տարբեր երկրներից, որոնք մրցելու են 15 օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերում: Հայաստանը ունենալու է 37 ներկայացուցիչ 9 մարզաձևում:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի մեջ կմտնեն բռնցքամարտիկները: Այսօր ռինգ դուրս կգան Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանը (91) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ)։

Բռնցքամարտ. Ի՞նչ սպասել հայ մարզիկներից Եվրոպական խաղերում

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ալիքը անվճար կհեռարձակի Եվրոպական խաղերը, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Նման պայմանագիր է կնքվել ՄՕԿ-ի եւ Եվրոպական օլիմպիական կոմիտեների միջեւ: Եվրոպական խաղերի ուղիղ հեռարձակումներին հնարավոր կլինի հետեւել olympicchannel.com կայքում, Smart TV հեռուստացույցներով ու բջջային հեռախոսների հավելվածներով:

Ըմբշամարտ. Ի՞նչ սպասել հայ մարզիկներից Եվրոպական խաղերում

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևոն Ջուլֆալակյան. «Արթուր Ալեքսանյանը գոտեմարտ առ գոտեմարտ ավելացնում էր»

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական 2-րդ խաղերի մեդալակիրների հետ (տեսանյութ, ֆոտոշարք)

Եվրոպական խաղերի չեմպիոնների ու մրցանակակիրների ժամանումը Հայաստան (տեսանյութ)

Եվրոպական խաղերում մեծ հաջողությունից հետո հայ մարզիկները ժամանեցին Հայաստան (ֆոտոշարք)

Եվրոպական խաղեր. Մեդալային հաշվարկով առաջատար երկրները

Մինսկ 2019. Փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը Հովհաննես Բաչկովն է

Հովհաննես Բաչկով. «Հաջորդ քայլս աշխարհի առաջնությունն է, որպեսզի բրոնզե մեդալս դարձնեմ ոսկե»

Արթուր Հովհաննիսյանի չեմպիոնական մենամարտն ու պարգևատրումը Եվրոպական խաղերում (տեսանյութ)

Օրվա 4-րդ ոսկին․Արթուր Դավթյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն

Վահագն Դավթյանը՝ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն

Հովհաննես Բաչկովի չեմպիոնական մենամարտը և պարգևատրումը Եվրոպական խաղերում (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական գոտեմարտը (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում