fbpx

Այսօր հայտնի կդառնա «Ոսկե Գնդակի» դափնեկիրը

Դեկտեմբերի 3-ին Փարիզում տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը, որտեղ պարզ կդառնա France Football հանդեսի վարկածով 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ կազմակերպիչները որոշել են նախօրոք չհայտարարել 3 հիմնական թեկնածուների անունները:

Մրցանակաբաշխության ժամանակ պարզ կդառնա նաև տարվա լավագույն կին ֆուտբոլիստը, իսկ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին կհանձնվի 1958 թվականին առաջին «Ոսկե գնդակը» նվաճած ֆրանսիացի ֆուտբոլիստ Ռայմոն Կոպայի անվան մրցանակը:

Հիշեցնենք, որ նոր ձևաչափի համաձայն՝ լավագույն ֆուտբոլիստի համար քվեարկել են ոչ թե ազգային հավաքականների մարզիչներն ու ավագները, այլ միայն լրագրողները:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: