«Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը խոսել է իր ապագայի շուրջ խոսակցությունների մասին:
ԶԼՄ-ները վերջին ժամանակներում նրա ճակատագիրն ակտիվորեն կապում են Մադրիդի «Ռեալի» հետ:
«Ռեալն» իմ երազանքների ակումբն է, սակայն այս պահին ես ամբողջովին կենտրոնացած եմ «Չելսիի» խաղերի վրա: Ընթացիկ պայմանագիրս ավարտվում է ամռանը, և եթե հրաժարվեմ այն երկարաձգելուց, ապա հնարավոր են զանազան տարբերակներ:
Ես չեմ հեռանա ակումբից հունվարին: Չեմ պատրաստվում այդպես վարվել «Չելսիի» և թիմի երկրպագուների հանդեպ: Ամռանը կտեսնենք, թե ինչ կլինի: Հնարավոր է նաև ամբողջ կարիերաս անցկացնեմ Լոնդոնում»,-նշել է Ազարը:
27-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում մասնակցել է 12 խաղի և խփել 7 գնդակ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո