-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարն «Ալավեսի» դեմ խաղին վնասել է աջ ոտքն ու փոխարինվել առաջին խաղակեսում:
Իսպանական Marca-ն հաղորդում է, որ Ազարը վնասվածքի պատճառով ստիպված կլինի բացակայել մոտ երեք շաբաթ:
Ստացվում է, որ բելգիացին բաց կթողնի «Սևիլիայի» ու «Ատլետիկոյի» դեմ Լա լիգայի շրջանակում և «Շախտյորի» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք առաջիկա խաղերը:
ESPN-ը հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել Ազարի վերաբերյալ: Բելգիացին «Ռեալ» ժամանելուց ի վեր ավելի շատ է վնասվածք ստացել(9), քան աչքի ընկել արդյունավետ գործողությամբ(գոլ, գոլային փոխանցում): Ազարը կատարել է 7 արդյունավետ գործողություն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո