Սևիկյան. «Ազարին ու Մոդրիչին տեսել էի միայն FIFA-ում, իսկ հիմա նրանցից մարզաշապիկ եմ խնդրում» - VNews
Բաժիններ

Սևիկյան. «Ազարին ու Մոդրիչին տեսել էի միայն FIFA-ում, իսկ հիմա նրանցից մարզաշապիկ եմ խնդրում»

1200 1200 max - Սևիկյան. «Ազարին ու Մոդրիչին տեսել էի միայն FIFA-ում, իսկ հիմա նրանցից մարզաշապիկ եմ խնդրում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:19

-

-

«Լևանտեի» հայազգի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը Match TV-ին տված հարցազրույցում խոսել է Իսպանիայից ստացած իր տպավորությունների և այլ թեմաների մասին:

«Իսպանական ֆուտբոլում ամենից շատ ինձ տպավորել է ֆուտբոլիստների օժտվածությունն ու խաղերի ինտենսիվությունը. այստեղ արագությունն այլ մակարդակի վրա է: Էմոցիոնալ առումով նույնպես այստեղ ամեն ինչ այլ է՝ բոլորը մեծ կիրք ունեն ֆուտբոլի հանդեպ: Բոլոր խաղում են մեծ էներգիայով ու ցանկությամբ:

Սկզբում այստեղ ինձ համար շատ դժվար էր, ոչ ոքի հետ չէի կարողանում խոսել, քանի որ չէի տիրապետում լեզվին: Բարդ ժամանակներ էին, բայց ամեն ինչ արդեն անցյալում է: Հիմա շփվում եմ իսպանացիների հետ ու տեսնում՝ որքան ջերմ մարդիկ են նրանք:

Ինձ համար շատ տպավորիչ էր «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը: Նախավարժանքին տեսա Ազարին, Կրոսին, Մոդրիչին, Բենզեմային… աչքերիս չէի հավատում, քանի որ այդ ֆուտբոլիստներին տեսել էի միայն FIFA-ում, իսկ այդ ժամանակ արդեն՝ մի քանի մետր հեռավորությունից: Դա անմոռանալի զգացում էր:

Ցանկանում էի խաղից հետո Ազարից իր մարզաշապիկը խնդրել, բայց չստացվեց, քանի որ նա շատ արագ հեռացավ խաղադաշտից: Հետո մոտեցա Մոդրիչին, բայց նա ասաց, որ այլ ֆուտբոլիստի է խոստացել իր մարզաշապիկը: Այդ պահին գրեթե ոչ ոք չէր ցանկանում փոխանակել մարզաշապիկը, քանի որ նրանք պարտվել էին», – նշել է Սևիկյանը:

Սևիկյանը խաղում է Ռուսաստանի Մ19 տարիքային հավաքականում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղի համար

«Լևանտե» – «Ռեալ» թրիլերը խաղաղ արդյունք ունեցավ (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղում

Վերադարձ շուրջ 4 ամիս անց․ Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Լևանտեի» դեմ խաղի համար

Էդգար Սևիկյանը հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական

«Կադիսի» գլխավոր մարզիչը՝ Վարազդատ Հարոյանի նորամուտի մասին

Անչելոտին մեկնաբանել է «Ռեալի» առաջին հաղթանակը նոր մրցաշրջանում

Հայտնի է Վարազդատ Հարոյանի խաղային համարը

Հայ ֆուտբոլիստն առաջարկ է ստացել «Լևանտեից»

Երբ Հարոյանը կարող է խաղալ «Բարսելոնայի», «Ռեալի» ու «Ատլետիկոյի» դեմ (նկար)

Էդգար Սևիկյանն ընդգրկվել է «Լևանտեի» հայտացուցակում՝ Լա լիգայի վերջին տուրում

«Բարսելոնան» չհաղթեց «Լևանտեին»՝ ունենալով 2 գնդակի առավելություն (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղում

Էդգար Սևիկյանն ու Ստեփան Հովհաննիսյանը հայտավորվել են Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում

Արագ վերադարձ ծնոտի կոտրվածքից հետո. «Բարսելոնայի» հայտացուցակը

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի