Ազարն իր գոլը նվիրել է «Ռեալի» երկրպագուներին, Զիդանն ու տնօրինությունը գոհ են (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Ազարն իր գոլը նվիրել է «Ռեալի» երկրպագուներին, Զիդանն ու տնօրինությունը գոհ են (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալը» խոշոր՝ 4-1 հաշվով առավելության է հասել «Ուեսկայի» նկատմամբ Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում:

«Արքայական ակումբի» կազմում հրաշալի գոլի հեղինակ է դարձել Էդեն Ազարը: Բելգիացուց շուրջ 400 օր պահանջվեց՝ «Ռեալի» կազմում 2-րդ գոլը խփելու համար:

Ազարն իսկապես ուրախ էր գեղեցիկ գոլի համար, մանավանդ, որ ֆուտբոլիստին այն անհրաժեշտ էր՝ վնասվածքի պատճառով երկար դադարից հետո վստահություն ստանալու համար:

Եթե ավելի կոնկրետ, ապա Էդեն Ազարը 2019 թվականին 100 միլիոն եվրոյի դիմաց «Չելսիից» «Ռեալ» տեղափոխվելուց հետո «Արքայական ակումբի» կազմում իր 2-րդ գնդակը խփեց 392 օր հետո:

Խաղից հետո էլ Ազարն իր թվիթերյան էջում տեսանյութ հրապարակեց՝ դիմելով «Ռեալի» երկրպագուներին:

«Ողջույն, տղաներ: Ես ուղղակի շատ ուրախ եմ վերադառնալու ու գեղեցիկ գոլ խփելու համար: Սա ձեզ համար է: Հուսով եմ՝ կհանդիպենք շուտով»,- ասել է բելգիացին:

Չնայած նրան, որ Ազարն այս հանդիպման ընթացքում խաղընկերների համար գոլային պահեր չստեղծեց, բելգիացու և Կարիմ Բենզեմայի կապը հատկանշական է:

«Մենք ուրախ ենք Ազարի ցույց տված խաղի համար: Նա անհանգստանալու ոչինչ չունի, գոհ է գոլ խփելու համար, թիմակիցները նույնպես գոհ են»,- ասել է Զիդանը խաղից հետո:

Մադրիդի «Ռեալի»՝ հասարակայնության հետ կապերի տնօրեն Էմիլյո Բուտրագենյոն նույնպես գոհ է Ազարի խաղից. «Այն, ինչ արեց Ազարը, հոյակապ էր: Մենք նրա խաղի ամբողջությունը տեսանք առաջին գոլում: Այս գոլը պատկերացում է տալիս ֆուտբոլիստի մակարդակի մասին: Այդ գոլից հետո թիմն ավելի հարմարավետ էր խաղում: Առջևում արդյունավետությունը թույլ է տալիս այնպես խաղալ, ինչպես ուզում ես:

Նա հաղթող տղա է, ու այն, ինչ ցանկանում է, ընդամենը խաղադաշտ դուրս գալն ու թիմին օգնելն է: Հուսով ենք՝ կկարողանանք նրան միշտ այսպես տեսնել, քանի որ նա տարբերություն է ստեղծում»:

Ազարի գոլը՝

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսի-Սուարես, Ռոնալդու-Բենզեմա, Մխիթարյան-Օբամեյանգ․ B/R-ն առանձնացրել է ֆուտբոլային արդյունավետ դուետների

Ինչ է ասել Վիդալը մրցավարին «Ռեալի» դեմ խաղում հեռացվելուց առաջ

«Ռեալը» կորուստներով է մոտենում առաջիկա խաղին

Կապելո. «Չեմ հասկանում՝ ինչպես «Ինտերը» չհաղթեց այդ միջակ «Ռեալին»

«Օղին առաջնահերթություն էր». «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը՝ «Ալանիայում» անցկացրած մրցաշրջանի մասին

«Ինտերը» տուգանել է Վիդալին «Ռեալի» հետ խաղում հեռացման համար

Ազարը գոլ խփեց Չեմպիոնների լիգայում 3 տարվա դադարից հետո

«Ռեալը» բացում է հաշիվն «Ինտերի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ինտեր» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Զիդան. «Ֆուտբոլում այնպես է լինում, որ ոչինչ չի ստացվում, հիմա «Ռեալն» այդ իրավիճակում է»

FIFA The Best. Լավագույն մարզչի ու լավագույն դարպասապահի հավակնորդները

Կումանն ասել է՝ ինչու Գրիզմանը չխաղաց «Դինամոյի» հետ խաղի սկզբից

Զիդան․ «Պետք է ուղղենք առանց Ռամոսի անցկացրած խաղերի մեր անհաջող վիճակագրությունը»

«Ռեալն» ու «Ինտերը» կարող են փոխանակում իրականացնել

«Ռեալի» հայտացուցակը՝ «Ինտերի» դեմ խաղի համար

Գործակալ. «Իսկոն ցանկանում է փորձել իրեն այլ առաջնությունում»