-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բելգիայի ֆուտբոլի ասոցիացիան ամփոփել է երկրի լավագույնների քվեարկությունը, որը «կոչվել է բելգիական ֆուտբոլի 125 տարիների կուռք»։
Հաղթող է դարձել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը։ Լավագույն եռյակում են հայտնվել նաև «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագ Վենսան Կոմպանին և ներկայիս առաջատար Կևին դե Բրույնեն։
Քվեարկությանը մասնակցել են երկրպագուները, որոնք ընտրել են նաև մարզիչներին։
Թոփ-10 կուռքերը.
1․ Էդեն Ազար
2․ Վենսան Կոմպանի
3․ Կևին դե Բրույնե
4․ Յան Կուլեմանս
5․ Պոլ վան Հիմստ
6․ Ռոմելու Լուկակու
7․ Գի Տիս
8․ Էրիկ Գերետս
9․ Ժան-Մարի Պֆաֆ
10․ Ռայմունդ Գուտալս
Թեկնածուների մեջ են եղել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին մասնակցած ֆուտբոլիստները, մարզիչները և ֆուտզալի ներկայացուցիչները։ Բելգիայի հավաքականների պաշտոնական ֆան-խմբի, որը ստեղծվել է 1895 թվականին, անդամների ձայները կրկնապատկվել է։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո