«Ազատ անկում»․ 10 խաղացող, ում տրանսֆերային արժեքն ամենաշատն է նվազել անցած վեց ամսում - VNews
Բաժիններ

«Ազատ անկում»․ 10 խաղացող, ում տրանսֆերային արժեքն ամենաշատն է նվազել անցած վեց ամսում

100108 - «Ազատ անկում»․ 10 խաղացող, ում տրանսֆերային արժեքն ամենաշատն է նվազել անցած վեց ամսում

Ակումբային ֆուտբոլի վերադարձը մոտ է։ Տրանսֆերային շուկայում թեժ իրարանցում է։ Ակումբները ցանկանում են մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը ուժեղացնել կազմը գալիք մրցաշրջանում ավելի լավ արդյունքների հասնելու համար:

Տրանսֆերային շուկայում գնային փոփոխությունները՝ աճերն ու անկումները ուղիղ կապ ունեն ավարտված մրցաշրջանի հետ։ VNews-ն արդեն ներկայացրել է 10 խաղացողների, որոնց տրանսֆերային արժեքն ամենաշատն է աճել նախորդ վեց ամիսների ընթացքում։ Հիմա հերթը այն խաղացողներինն է, որոնց տրանսֆերային արժեքն ամենաշատն է նվազել նախորդ վեց ամիսների ընթացքում։ Եթե աճ գրանցած խաղացողների պարագայում գլխավոր «մեղավորը» ԵՎՐՈ-ն էր, ապա արժեքի անկում ունեցող խաղացողների պարագայում հիմնական պատճառը հենց ակումբային ֆուտբոլն է։

*Տրանսֆերային արժեքներն՝ ըստ Transfermarkt-ի

10․ Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 72 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 50 000 000 եվրո

Անկումը՝ 22 000 000 եվրո

'Klopp not sure there is a player for Liverpool' - Babbel sees 'spending problem' for Reds | Goal.com

Նախապես տրամադրվեք, որ ցանկում «Լիվերպուլի» շատ խաղացողների եք տեսնելու։ Ֆիրմինոն նրանցից մեկն է։ Բրազիլացու տրանսֆերային արժեքի նվազումն էականորեն կապված է «մերսիսայդցիների» անհաջող մրցաշրջանի հետ։ Ճիշտ է՝ Յուրգեն Կլոպն ասում էր, որ Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում չորրորդ տեղը գրավելը ամենամեծ նվաճումներից է ակումբի պատմության մեջ, այնուամենայնիվ սա այն արդյունքը չէր, որին սպասում էին «կարմիրների» երկրպագուները մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Կլոպի խոսքերն ուղիղ պետք չէ հասկանալ։ Նա այս տողերով ցանկանում էր ընդգծել այն բարդությունը, որով «Լիվերպուլը» նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիրը։ Առաջնության ավարտից մի քանի տուր առաջ ոչինչ այդ մասին չէր խոսում։

Ֆիրմինոն «Լիվերպուլի»՝ նախորդ տարիների պատմական նվաճումներում մեծ դերակատարում է ունեցել։ Սակայն նրա տրանսֆերային արժեքը զգալիորեն նվազել է նախորդ վեց ամիսների ընթացքում։ Հիմա «մերսիսայդցիները» նախապատրաստվում են նոր մրցաշրջանին, որտեղ հին ու բարի հաջողությունները կրկնելու դեպքում Բոբիի տրանսֆերային արժեքը կարող է նորից ավելանալ։ Transfermarkt-ը հիմա նրան գնահատում է 50 մլն եվրո:

9․ Ռենան Լոդի («Ատլետիկո»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 50 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 25 000 000 եվրո

Անկումը՝ 25 000 000 եվրո

Atletico Madrid Left-Back Renan Lodi Offered To Inter & Juventus, Italian Media Claim

Աճ գրանցած խաղացողների ցանկում կար «Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն։ Թվում է՝ Իսպանիայի չեմպիոնի կազմում չպետք է լինի այնպիսի խաղացող, որի տրանսֆերային արժեքը անցած մրցաշրջանից հետո կարող է ընկած լինել։ Բայց պատկերացրեք, որ այդպիսի խաղացող կա։ Խոսքը Ռենան Լոդիի մասին է, որը Դիեգո Սիմեոնեի թիմում այդքան էլ հաճախ չէր խաղաժամանակ ստանում անցած մրցաշրջանում։ Հաղթական Լա լիգայում նա մասնակցել է 23 հանդիպման, խփել մեկ գնդակ ու կատարել երկու գոլային փոխանցում։

Լոդին մասնակցում էր նաև Կոպա Ամերիկային։ Հենց նրան էր Տիտեն վստահում պաշտպանության ձախ եզրում, այլ ոչ թե Ալեքս Սանդրոյին։ Սակայն նույնիսկ Կոպայում մրցելույթները չեն փոխել Լոդիի տրանսֆերային արժեքը։

8․ Կլեման Լանգլե («Բարսելոնա»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 50 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 25 000 000 եվրո

Անկումը՝ 25 000 000 եվրո

Barcelona season review 20/21: Clement Lenglet | Barca Universal

Եվս մեկ պաշտպան Լա լիգայից, որի տրանսֆերային արժեքը վեց ամսում կիսվել է։ Լանգլեի համար մրցաշրջանն այդքան էլ հաջող չդասավորվեց «Բարսելոնայի» հետ։ Ֆրանսիացին շատ էր սխալվում ու այդքան էլ հուսալի չէր պաշտպանության կենտրոնում, ինչպես նախորդ տարիներին։ Սակայն անկախ դրանից Լանգլեն հրավիրվեց Ֆրանսիայի հավաքական։ Սակայն Դիդիե Դեշամի առաջին ընտրությունը պաշտպանության կենտրոնում Ռաֆայել Վարան-Պրեսնել Կիմպեմբե զույգն էր։ Լանգլեն ընդամենը մեկ հանդիպման է մասնակցել ԵՎՐՈ-ում։

Բրիտանական մամուլի տեղեկություններով՝ Լանգլեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նույնիսկ կարող է փոխել ակումբը։ Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Էվերթոնը»։ Նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ցանկանում է, որ հենց Լանգլեն դառնա թիմի պաշտպանության առաջատարը։

7․ Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 80 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 55 000 000 եվրո

Անկումը՝ 25 000 000 եվրո

Virgil van Dijk Pulls Out of Euro 2020 – Is the Netherlands' Loss Liverpool's Gain? | Business Post Nigeria

Ցանկում «Լիվերպուլի» երկրորդ ներկայացուցիչը։ Վան Դեյկի տրանսֆերային արժեքը, իհարկե, պետք է նվազեր այսպիսի մրցաշրջանից հետո։ «Լիվերպուլի» պաշտպանության առաջատարը ծնկի լուրջ վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը։ Հենց նրա բացակայությունից էլ սկսվեցին «մերսիսայդյան» ակումբի խնդիրները։ Անցած մրցաշրջանում Յուրգեն Կլոպը պաշտպանության կենտրոնում ավելի քան 15 զույգ է օգտագործել։ Սա ոչ միայն վան Դեյկի, այլ նաև մյուս խաղացողների վնասվածքների պատճառով էր։

Վան Դեյկը չապաքինվեց նաև մինչև ԵՎՐՈ-ն։ Նիդերլանդների հավաքականը մեծ կորուստով մոտեցավ հին աշխարհամասի գլխավոր մրցաշարին։

Վան Դեյկի տրանսֆերային արժեքի նվազումը առավել քան տրամաբանական է այսպիսի մրցաշրջանից հետո։

6․ Նեյմար (ՊՍԺ)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 128 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 100 000 000 եվրո

Անկումը՝ 28 000 000 եվրո

Neymar says 'at home' at PSG as Bayern knocked out of Champions League

ՊՍԺ-ն կարող էր ֆանտաստիկ մրցաշրջան ունենալ հենց Նեյմարի ու Կիլիան Մբապեի առաջնորդությամբ։ Սակայն նրանք պարտվեցին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, իսկ Լիգա 1-ում չեմպիոն չդարձան։ Արդյունքում, փարիզյան թիմի համար մրցաշրջանը ձախողված կարելի է համարել։ Գուցե դա է պատճառը, որ շեյխերը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում մեկը մյուսի հետևից Փարիզ են բերում սուպերաստղերի։ Նեյմարի հետ էլ պայմանագիրը երկարաձգվել է, այնպես որ անելիքներ շատ են:

Նեյմարի տրանսֆերային արժեքը ինչպես նվազել է, այդպես էլ կարող է բարձրանալ։ Բրազիլացի ֆուտբոլիստն է հենց այն խաղացողը, որի տրանսֆերի համար վճարվել է ամենամեծ գումարը։ Հիմա տրանսֆերային արժեքը նրան դժվար թե հուզի։

Մեր ընտրանին․

5․ Միրալեմ Պյանիչ («Բարսելոնա»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 50 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 20 000 000 եվրո

Անկումը՝ 30 000 000 եվրո

Inter, Juventus, AC Milan & Spurs On High Alert As Barcelona Set To Let Miralem Pjanic Leave On Free Transfer, Italian Media Claims

Պյանիչի անունը կարդալիս երևի ձեզ մոտ հարց առաջացավ․ ինչու՞ նա չի գլխավորում այս ցանկը։ Բոսնիացի կիսապաշտպանն ուղղակի տապալեց «Բարսելոնայում» առաջին մրցաշրջանը։ Կումանը նրան ընդհանրապես չի վստահում։ Պյանիչը շատ բարձր աշխատավարձ է ստանում, ու հասկանալի չէ, թե ինչու։

Կատալոնական ակումբը ընդամենը մեկ մրցաշրջան հետո ցանկանում է ազատվել Պյանիչից։ Խոսակցություններ կան «Յուվենտուս» վերադարձի մասին։ Բայց կա տպավորություն, որ Պյանիչի խաղն այնպիսի անկում է ապրել, որ նրան այլևս ոչ ոք չի ուզում։ Շուկայում նրա արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։

4․ Ֆիլիպե Կոուտինյո («Բարսելոնա»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 60 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 30 000 000 եվրո

Անկումը՝ 30 000 000 եվրո

Barcelona propose Philippe Coutinho and Alessio Romagnoli swap deal to AC Milan - Football Espana

Ֆիլիպե Կոուտինյոն ժամանակին աշխարհի ամենաթանկարժեք խաղացողներից էր, սակայն հիմա այդ խաղացողից գրեթե ոչինչ չի մնացել։ «Լիվերպուլից» հետո նա այդպես էլ չգտավ իրեն ո՛չ «Բարսելոնայում», ո՛չ էլ «Բավարիայում»։ Անցած մրցաշրջանից առաջ կար տեսակետ, որ բրազիլացին ի վերջո կգտնի իր խաղը կատալոնական ակումբում նոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ։ Նա մրցաշրջանի սկզբում կիրառում էր 4-2-3-1 խաղային սխեման, որում Կոուտինյոն կարող էր ունենալ իր հաստատուն դիրքը։

Սակայն մրցաշրջանի սկզբում Կոուտինյոն վնասվածք ստացավ ու ստիպված եղավ բաց թողնել մրցաշրջանի զգալի մասը։ Նրա տրանսֆերային արժեքի անկումն այսքանից հետո ամենևին էլ զարմանալի չէ։ «Բարսելոնայում» հիմա ամեն կերպ ցանկանում են բաժանվել Կոուտինյոյից։ Նրա աշխատավարձը բավականին բարձր է, իսկ նա գրեթե ոչնչով թիմին չի օգնում։

Կատալոնական ակումբի ջանքերն առայժմ ապարդյուն են անցնում։ Կոուտինյոյին ոչ ոք չի ուզում գնել։ Կա տեղեկություն, որ կատալոնական ակումբում համակերպվել են նրա՝ մնալու մտքի հետ։ Ամեն դեպքում, Կոուտինյոն տրանսֆերային շուկայում հասանելի է շատ ավելի ցածր գնով, քան տարիներ առաջ։

3․ Սաուլ Նիգես («Ատլետիկո»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 70 000 000 եվրո   

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 40 000 000 եվրո

Անկումը՝ 30 000 000 եվրո

Juventus, Manchester United leading race for Saúl - report - Into the Calderon

Սաուլի տրանսֆերային արժեքը մի քանի ամիս առաջ շատ բարձր էր։ Մրցաշրջանի ընթացքում նա վնասվածքներ ուներ, իսկ ապաքինումից հետո այդպես էլ չդարձավ Դիեգո Սիմեոնեի հաղթական թիմի առանցքային դեմքերից մեկը։ Այո՛, Սաուլը շատ հաճախ լինում էր թիմի մեկնարկային կազմում, բայց նրա դերը զգալիորեն նվազել էր։ Գուցե հենց դա էր պատճառը, որ իսպանացու համար տեղ չգտնվեց նաև ԵՎՐՈ-2020-ում Իսպանիայի հավաքականի հայտացուցակում։ Նրա բացակայությունը Լուիս Էնրիկեի անակնկալ որոշումներից մեկն էր։

Ամեն դեպքում, Սաուլը ցանկալի կիսապաշտպան է մնում մի շարք ակումբների համար։ Երեկ Դիեգո Սիմեոնեն հաստատեց, որ իսպանացի խաղացողը կարող է հեռանալ թիմից։ Նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական երկու գրանդ ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։

2․ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 110 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 75 000 000 եվրո

Անկումը՝ 35 000 000 եվրո

Trent Alexander-Arnold eager to meet personal expectations after first “spell of bad form” - Liverpool FC - This Is Anfield

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը գլխավորում է տրանսֆերային արժեքում ամենամեծ անկում գրանցած խաղացողների ցանկը Սադիո Մանեի հետ։ Անցած մրցաշրջանը լավագույնը չէր «Լիվերպուլի» համար, այդ մասին արդեն խոսեցինք։ ԵՎՐՈ-2020-ից առաջ կային խոսակցություններ, որ Գարեթ Սաութգեյթը դուրս է թողել Տրենտին Անգլիայի հավաքականի հայտացուցակից։ Սակայն լուրը հերքվեց հայտացուցակի հրապարակման պահին։ Տրենտը Սաութգեյթի ցանկում էր, սակայն միևնույն է չմասնակցեց ԵՎՐՈ-ին։

Ընկերական խաղերից մեկում նա վնասվածք ստացավ ու չկարողացավ օգնել թիմին ԵՎՐՈ-ի ժամանակ։ Եթե Տրենտը լիներ Եվրոպայի առաջնությունում, գուցե նրա տրանսֆերային արժեքն ավելի քիչ նվազեր, քան հիմա է։

1․ Սադիո Մանե («Լիվերպուլ»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 120 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 85 000 000 եվրո

Անկումը՝ 35 000 000 եվրո

Sadio Mane tests positive for Coronavirus, clubs confirms on social media | The SportsRush

«Լիվերպուլի» հարձակման գծի առաջատարներից ևս մեկն այս ցանկում է։ Սադիո Մանեն մի քանի տարի փայլելուց հետո անցած տարի իսկապես անհաջող մրցաշրջան անցկացրեց, ինչն էլ ուղիղ ազդեցություն ունեցավ նրա՝ տրանսֆերային արժեքի անկման հետ։

Եթե համեմատենք Մոհամեդ Սալահի հետ, ապա նրա արժեքում 20 մլն եվրոյի անկում է եղել։ Սալահը անցած տարի անհամեմատ ավելի լավն էր, քան Մանեն։ Սենեգալցու համար պետք է ցավալի լինի այս ցանկի առաջատարը լինելու հանգամանքը։ Նոր մրցաշրջանը նաև սխալներն ուղղելու համար է։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Շատ անելիք չունեի». «Բրյուգեի» դարպասապահը՝ Մեսի, Նեյմար, Մբապե հարձակման դեմ խաղից հետո

Պյանիչը՝ Մեսիի և Ռոնալդուի հետ խաղալու մասին․ «2 այլմոլորակայինների թիմակիցն եմ եղել»

ՊՍԺ-ի առաջիկա խաղը՝ առանց Մեսիի, Նեյմարի ու Դի Մարիայի

Ռոնալդու, MNM եռյակ, Գրիզման. ֆանտաստիկ ուիքենդ՝ ուշագրավ նորամուտներով

Նեյմար. «Չգիտեմ՝ էլ ինչ անեմ, որ մարդիկ ինձ հարգեն»

Կումանը՝ Պյանիչի մասին. «Նա պարտվեց մրցակցությունը. մենք ավելի ուժեղ խաղացողներ ունենք»

Աղբյուր. ՊՍԺ-ն Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադարձը կանխելու համար 20 մլն եվրո է փոխանցել նրա հորը

Նեյմարի ու ՊՍԺ-ի պայմանագրի «Էթիկական բոնուսը»

Հայտնի է դարձել՝ ինչու Պյանիչը չի մտել Կումանի ծրագրերի մեջ

Տրենտ. «Նա իմ կուռքն է»

Անհավատալի. որքան է արժեցել Նեյմարի ամբողջական տրանսֆերը ՊՍԺ-ի համար

Պյանիչը հրաժարվել է ռուսական ակումբ տեղափոխությունից

Սաուլը կարիերան կշարունակի «Չելսիում»

Հայտնի է դարձել Սաուլի «Չելսի» տեղափոխության մանրամասները

«Յուվենտուսը» վերջնական որոշում է կայացրել Պյանիչի հարցով

«Թշնամին տնից է լինում». ինչպե՞ս են հարազատ-գործակալները «քար գցում» ֆուտբոլիստների բախտի վրա