Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մարտի 19-ից 22-ը կկայանա ըմբշամարտի եվրոպական մրցաշարը, որը վարկանիշային է լինելու այս տարվա ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերի համար։
ՀԸՖ-ն տեղեկացնում է, որ ազատ ոճային ըմբիշներից մրցավայր կմեկնեն 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը, 97 կգ քաշային Հաջիմուրադ Գացալովը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:
Մարտի 10-ից ազատ ոճայինները ուսումնամարզական հավաք են սկսել «Օլիմպավանում»: Այս պահին հավաքի են նաև հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հունահռոմեականներից ուղեգրերի համար պայքարելու են Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) ու Դավիթ Օվասապյանը (130 կգ)։
Եզրափակիչ դուրս գալու դեպքում մեր ներկայացուցիչները կապահովեն իրենց մասնակցությունը Տոկիոյի խաղերին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո