fbpx

Ազատ ոճային հայ ըմբիշներից երկուսը կպայքարեն Եվրոպայի առաջնության ոսկե մեդալների համար

Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում մեկնարկել է Եվրոպայի պատանիների առաջնությունը, որին մասնակցում է ազատ ոճայինների Հայաստանի հավաքականը: Մրցումային առաջին օրը գորգ են դուրս եկել 45կգ, 51 կգ, 60կգ, 71կգ 92կգ քաշային կարգի ըմբիշները:

45կգ քաշային կարգում հիանալի է հանդես եկել Ռաֆայել Հարությունյանը։ Մեկնարկելով 1/8-րդ եզրափակիչից, նա իր 3 մրցակիցների նկատմամբ 10-0 հաշվով հաղթանակ է տարել և հայտնվել եզրափակչում, որտեղ կմրցի Մակեդոնիան ներկայացնող Բասիլ Ալիլի հետ։

51 կգ քաշային կարգում Մանվել Խանզրցյանը որակավորման փուլում 14-5 հաշվով առավելության է հասել Հունաստանի ներկայացուցչի նկատմամբ, 1/8-րդ եզրափակչում 12-1 հաշվով առավելության է հասել բուլղարացի ըմբիշի նկատմամբ,քառորդ եզրափակիչում 13-3 հաշվով հայ ըմբիշը հաղթել է լեհ մարզիկին, իսկ կիսաեզրափակչում ուժեղ է գտնվել ռուս մարզիկից և մտել եզրափակիչ։Եզրափակիչում նա կգոտեմարտի Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Ուզունի հետ։

60 կգ քաշային կարգում Մեջլում Մեջլումյանը հաղթահարել է որակավորման փուլը, բայց 1/8-րդ եզրափակիչում 8-6 հաշվով պարտություն կրելով ռուս մարզիկից՝ դուրս մնացել մեդալային պայքարից։

71 կգ քաշային կարգում Համլետ Հախվերդյանը 8-0 հաշվով պարտություն է կրել որակավորման փուլում Ադրբեջանը ներկայացնող Ռաշիդ Ազիզովին և լքել բարձր հարգի մեդալային մրցավազքը: 92 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Սարգսյանն էլ չի կարողացել հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը:

Այսպիսով, մրցակցային երկրորդ օրը ոսկե մեդալների համար կպայքարեն Ռաֆայել Հարությունյանն ու Մանվել Խանզրցյանը, իսկ իրենց նախնական գոտեմարտերը կանցկացնեն 48կգ, 55կգ, 65կգ, 80կգ և 110կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշները։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում: