-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ այսօրվանից սկսում է փակ հավաք Ծաղկաձորում՝ պահպանելով պարետատան բոլոր ցուցումները։
Հուլիսի 15-ից փակ հավաքի կմեկնի նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը։
Հայ մարզիկները դադարեցրել էին գորգային մարզումները Հայաստանում մարտի երկրորդ կեսին արտակարգ դրության հայտարարումից հետո։
Հիշեցնենք, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հայտարարել էր, որ մրցաշարերը սկսվելու են անցկացվել սեպտեմբերի մեկից ոչ շուտ։ UWW-ն համաճարակի պայմաններում մրցումներ կազմակերպելու հատուկ կանոնակարգ է մշակել։ Կազմակերպության գործադիր խորհուրդը որոշում է կայացրել այս տարի անցկացնել աշխարհի առաջնություն։ Ըստ նախնական ծրագրի՝ այն անցկացվելու է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 12-ից 20-ը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո