Ազատ ոճի ըմբիշները մասնակցում են Բելառուսի միջազգային մրցաշարին - VNews
Բաժիններ

Ազատ ոճի ըմբիշները մասնակցում են Բելառուսի միջազգային մրցաշարին

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը VNews-ի հետ զրույցում ասաց, որ ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Բելառուս՝ մասնակցելու միջազգային մրցաշարի ու անկացնելու ուսումնամարզական հավաք:

Մրցաշարը կկայանա Գրոդնո քաղաքում սեպտեմբերի 16-ից 17-ը: Այն նվիրված կլինի Խորհրդային Միության հերոս Դմիտրի Կարբիշևի հիշատակին:

Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 15 երիտասարդ մարզիկներ: Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը հայտավորել է Հայաստանի առաջնությունում չեմպիոն դարձած ըմբիշներին, ինչպես նաև երկրորդ կամ երրորդ տեղը զբաղեցրած խոստումնալից մարզիկների:

Մրցաշարի ավարտից հետո մեր թիմը ուսումնամարզական համատեղ հավաք կանցկացնի տեղի թիմի հետ:

Բաղդադյանը նաև հայտնեց, որ միջազգային ֆեդերացիան դեռևս վերջնական որոշում չի ընդունել երիտասարդների ու մեծահասակների առաջնություն անցկացնելու կամ չանցկացնելու հետ կապված: Ըստ նախնական տվյալների՝ դեկտեմբերի 4-ից 10-ը Բելգրադում պետք է մրցեն երիտասարդները, իսկ մեծահասակները՝ 12-ից 20-ը։

«Հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդական ու մեծահասակների հավաքականները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Երևանում սեպտեմբերի վերջին: Ազատ ոճայինները՝ նույնպես:

Արդեն տեղեկություններ կան, որ մինչև 23 տարեկանների առաջնությունները չեղյալ են հայտարարվել: Հույս ունենք, որ գոնե մեր երիտասարդները ու մեծահասակները կկարողանան դեկտեմբերի սկզբին մասնակցել միջազգային մրցաշարի:

Եթե որոշում ընդունվի, որ ամեն դեպքում այդ առաջնությունները կկայանան, հավաքականները մինչև այդ, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայում կամ Բելառուսում ևս մեկ մրցաշարի կմասնակցեն: Այստեղ էլ մեկ մրցաշար կանցկացնենք»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: