Ազգերի գավաթ. Արոնյանի հաղթանակները նպաստեցին Եվրոպայի հավաքականի առաջընթացին - VNews
Բաժիններ

Ազգերի գավաթ. Արոնյանի հաղթանակները նպաստեցին Եվրոպայի հավաքականի առաջընթացին

Արագ շախմատի Ազգերի գավաթի առցանց մրցաշարի մասնակից 6 հավաքականներն այսօր անցկացրին 3-րդ և 4-րդ տուրերի մրցախաղերը:

Անհաջող մեկնարկից հետո Եվրոպայի հավաքականում ընդգրկված Լևոն Արոնյանն ու նրա թիմակիցները վերելքով անցկացրին իրենց հանդիպումները, որի արդյունքում հաղթեցին Հնդկաստանի (2,5-1,5) և ԱՄՆ-ի (3-1) հավաքականներին:

Ընդ որում Հնդկաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակն ապահովեց հենց Լևոն Արոնյանը, որը սևերով 56-րդ քայլին պարտության մատնեց Գուջրաթի Վիդիթին: Մաքսիմ Վաշիե-Լագրավ-Վիշվանաթան Անանդ, Յան-Քշիշտոֆ Դուդա-Պենտալա Հարիկրիշնա, Աննա Մուզիչուկ-Համպի Կոներու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ նաև հաջորդ տուրում՝ սպիտակներով 48-րդ քայլին առավելության հասնելով Պերես Լեյնիեր Դոմինգուեսի նկատմամբ: Լևոնի թիմակից Նանա Ձագնիձեն էլ հաղթեց Աննա Զատոնսկիխին, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավ-Հիկարու Նակամուրա, Անիշ Գիրի-Ուեսլի Սո պարտիաները խաղաղ ելք ունեցան:

Մյուս մրցախաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝  Չինաստան-Ռուսաստան՝ 2-2,  ԱՄՆ-«Մնացած աշխարհ»՝ 2,5-1,5, Չինաստան-Հնդկաստան՝ 2,5-1,5, Ռուսաստան-«Մնացած աշխարհ»՝ 3-1:

4 տուրից հետո Եվրոպայի հավաքականն ԱՄՆ-ի ընտրանու հետ 5 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը: Իսկ առաջատարը 7 միավորով Չինաստանի ընտրանին է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը պարտվեց Նակամուրային և լքեց մրցաշարը

Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն ութնյակը

Արոնյանը հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրին

Արոնյանը մեկնարկում 50 տոկոսանոց արդյունք գրանցեց

Լևոն Արոնյանը կմրցի ևս մեկ առցանց մրցաշարում

Ազգերի գավաթ. Պատվավոր մրցանակը բաժին հասավ Չինաստանի հավաքականին

Ազգերի գավաթ. Արոնյանի պարտությունը ճակատագրական եղավ Եվրոպայի հավաքականի համար

Ազգերի գավաթ. Եվրոպայի հավաքականը կրկին պարտվեց չինացիներին

Ազգերի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Ազգերի գավաթ. Արոնյանն ու նրա թիմակիցներն անհաջող մեկնարկեցին

Լևոն Արոնյանը կմասնակցի Ազգերի գավաթի առցանց մրցաշարին

Մագնուս Կառլսենը շախմատային սուպերմրցաշար է կազմակերպել, որը կանցկացվի առցանց

Լևոն Արոնյանը բանաստեղծություն է նվիրել Արիանային

«Պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ». Արիանա Կաոլիի ամենահիշարժան մտքերը

Մահացել է Լևոն Արոնյանի կինը