-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Արագ շախմատի Ազգերի գավաթի առցանց մրցաշարի 9-րդ տուրում Եվրոպայի հավաքականը եզրափակչի ուղեգրի համար պայքարում անչափ կարևոր հաղթանակ (2,5-1,5) տոնեց ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ և մեկ միավորով շրջանցելով իր գլխավոր մրցակցին, տեղափոխվեց 2-րդ հորիզոնական:
Լևոն Արոնյանը սպիտակներով 77-րդ քայլին հաշտություն կնքեց Ֆաբիանո Կարուանայի հետ: Իր թիմի հաղթանակն ապահովեց Նանա Ձագնիձեն՝ պարտության մատնելով Իրինա Կրուշին: Մաքսիմ Վաշիե-Լագրավ- Հիկարու Նակամուրա, Անիշ Գիրի-Ուեսլի Սո պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
2,5-1,5 հաշվով հաղթելով հնդիկներին, Չինաստանի հավաքականը ժամկետից շուտ ապահովեց առաջին հորիզոնականն ու եզրափակչի ուղեգիրը: Ռուսները ոչ-ոքի խաղացին «Մնացած աշխարհի» հավաքականի հետ:
Ցավոք, ավարտական՝ 10-րդ տուրում Եվրոպայի հավաքականին չհաջողվեց զարգացնել հաջողությունը՝ «Մնացած աշխարհի» հավաքականի հետ մրցախաղն ավարտելով ոչ-ոքի՝ 2-2: Լևոն Արոնյանը սևերով 41-րդ քայլին պարտվեց Ալիռեզա Ֆիրուզջային:
Եվրոպայի հավաքականին պարտությունից փրկեց Յան-Քշիշտոֆ Դուդան՝ հաղթելով Բասեմ Ամինին: Մաքսիմ Վաշիե-Լագրավը հաշտություն կնքեց Թեյմուր Ռաջաբովի հետ, ոչ-ոքի գրանցվեց նաև Նանա Ձագնիձե-Դինարա Սադվակասովա պարտիայում:
ԱՄՆ-ի հավաքականը 2,5-1,5 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց չինացիների նկատմամբ, նույնպիսի արդյունքով ռուսները պարտության մատնեցին հնդիկներին:
Այսպիսով, 17 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրեց Չինաստանի հավաքականը, որը վաղը եզրափակչում Ազգերի գավաթը կվիճարկի ԱՄՆ-ի հավաքականի հետ: Վերջինս Եվրոպայի հավաքականի հետ վաստակել էր հավասար՝ 13 միավոր, սակայն բոլոր պարտիաներում գրանցած արդյունքներով ընդամենը կես միավորով գերազանցեց իր հիմնական մրցակցին ու եզրափակչի ուղեգիր նվաճեց: Փաստորեն, Արոնյանի պարտությունը ճակատագրական եղավ Եվրոպայի հավաքականի համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո