-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Արագ շախմատի Ազգերի գավաթի առցանց մրցաշարի 7-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարների՝ Չինաստանի և Եվրոպայի հավաքականների մրցախաղն էր, որում 2,5-1,5 հաշվով հաղթեցին չինացի շախմատիստները: Հիշեցնենք, որ առաջին շրջանում էլ Չինաստանի հավաքականը հաղթել էր 3-1 հաշվով:
2-րդ խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը սպիտակներով 61-րդ քայլին հաշտություն կնքեց Վեյ Յիի հետ: Ոչ-ոքի ավարտվեցին նաև Դին Լիժեն-Մաքսիմ Վաշիե-Լագրավ, Ցզյույ Վենցզյուն-Աննա Մուզիչուկ պարտիաները: Մրցախաղի ելքը վճռեց Յան-Քշիշտոֆ Դուդայի նկատմամբ Յույ Յանյիի տարած հաղթանակը:
ԱՄՆ-ի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց ռուսներին, նույնպիսի արդյունքով հնդիկներն առավելության հասան «Մնացած աշխարհի» հավաքականի նկատմամբ:
8-րդ տուրում Եվրոպայի հավաքականը ոչ-ոքի խաղաց հնդիկների հետ: Լևոն Արոնյանը սևերով 66-րդ քայլին պարտվեց Գուջրաթի Վիդիթին:
Եվրոպայի հավաքականին պարտությունից փրկեց վերջինն իր մրցախաղն ավարտած Յան-Քշիշտոֆ Դուդան՝ հաղթելով Պենտալա Հարիկրիշնային: Մինչ այդ Մաքսիմ Վաշիե-Լագրավը հաշտություն էր կնքել Վիշվանաթան Անանդի հետ, Աննա Մուզիչուկ- Համպի Կոներու մրցախաղում էլ ոչ-ոքի էր գրանցվել:
Չինաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթելով ռուսներին, 15 միավորով ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: 11 միավորով առաջատարին հետապնդում է ԱՄՆ-ի հավաքականը, որը 3-1 հաշվով պարտության մատնեց «Մնացած աշխարհի» հավաքականին: Եվրոպայի հավաքականը 10 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
Ազգերի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո