Ազգերի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց - VNews
Բաժիններ

Ազգերի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Արագ շախմատի Ազգերի գավաթի առցանց մրցաշարի 5-րդ տուրում Եվրոպայի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց  «Մնացած աշխարհի» ընտրանուն: Կրկին իր բարձրության վրա էր Լևոն Արոնյանը, որը մրցաշարում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ սևերով 88-րդ քայլին պարտության մատնելով իրանցի Ալիռեզա Ֆիրուզջային:

Արոնյանի թիմակիցներից հաղթանակ տոնեց նաև Նանա Ձագնիձեն, որի մրցակցուհին Դինարա Սադվակասովան էր: Մաքսիմ Վաշիե-Լագրավը հաշտություն կնքեց Թեյմուր Ռաջաբովի հետ, իսկ Յան-Քշիշտոֆ Դուդան պարտվեց Բասեմ Ամինին:

Իր հաղթարշավը շարունակեց Չինաստանի ընտրանին՝ 2,5-1,5 հաշվով առավելության հասնելով ամերիկացիների նկատմամբ: Հնդկաստան-Ռուսաստան մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2:

6-րդ տուրում Եվրոպայի հավաքականի մրցակիցը ռուսներն էին, որոնց հետ առաջին շրջանի մրցախաղն ավարտվել էր ոչ-ոքի: Այս անգամ Եվրոպայի հավաքականը հաղթեց 2,5-1,5 հաշվով:

Արոնյանը արագորեն, արդեն 29-րդ քայլին հաշտություն կնքեց Վլադիսլավ Արտեմևի հետ, որին պարտվել էր առաջին շրջանի մրցախաղում: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Սերգեյ Կարյակին-Յան-Քշիշտոֆ Դուդա, Ալեքսանդրա Գորյաչկինա-Աննա Մուզիչուկ պարտիաներում: Եվրոպայի հավաքականի հաղթանակն ապահովեց վերջինն իր պարտիան ավարտած Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ պարտության մատնելով Յան Նեպոմնյաշչնուն:

Չինաստանի ընտրանին հերթական հաղթանակը տոնեց՝ 3,5-1,5 հաշվով առավելության հասնելով «Մնացած աշխարհի» հավաքականի նկատմամբ: Ամերիկացի շախմատիստներն էլ 2,5-1,5 հաշվով հաղթեցին հնդիկներին:

6 տուրից հետո Չինաստանի ընտրանին 11 միավորով  շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Եվրոպայի հավաքականը 9 միավորով ընթանում է 2-րդ տեղում: 7 միավորով լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի ընտրանին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը պարտվեց Նակամուրային և լքեց մրցաշարը

Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն ութնյակը

Արոնյանը հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրին

Արոնյանը մեկնարկում 50 տոկոսանոց արդյունք գրանցեց

Լևոն Արոնյանը կմրցի ևս մեկ առցանց մրցաշարում

Ազգերի գավաթ. Պատվավոր մրցանակը բաժին հասավ Չինաստանի հավաքականին

Ազգերի գավաթ. Արոնյանի պարտությունը ճակատագրական եղավ Եվրոպայի հավաքականի համար

Ազգերի գավաթ. Եվրոպայի հավաքականը կրկին պարտվեց չինացիներին

Ազգերի գավաթ. Արոնյանի հաղթանակները նպաստեցին Եվրոպայի հավաքականի առաջընթացին

Ազգերի գավաթ. Արոնյանն ու նրա թիմակիցներն անհաջող մեկնարկեցին

Լևոն Արոնյանը կմասնակցի Ազգերի գավաթի առցանց մրցաշարին

Մագնուս Կառլսենը շախմատային սուպերմրցաշար է կազմակերպել, որը կանցկացվի առցանց

Լևոն Արոնյանը բանաստեղծություն է նվիրել Արիանային

«Պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ». Արիանա Կաոլիի ամենահիշարժան մտքերը

Մահացել է Լևոն Արոնյանի կինը