Ազգերի լիգա. Ֆրանսիան ֆանտաստիկ քամբեք իրականացրեց բելգիացիների դեմ խաղում և եզրափակիչում կմրցի Իսպանիայի հետ (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Ազգերի լիգա. Ֆրանսիան ֆանտաստիկ քամբեք իրականացրեց բելգիացիների դեմ խաղում և եզրափակիչում կմրցի Իսպանիայի հետ (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, Փլեյ-օֆֆ

07 Հոկտեմբեր 2021 - 22:45

2

Բելգիա

3

Ֆրանսիա

1 - 0 - 37`

2 - 0 - 40`

2 - 1 - 62`

2 - 2 - 69`

2 - 3 - 90`

Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում Բելգիայի հավաքականը մրցեց Ֆրանսիայի հետ (2-3):

Հաշիվը բացվեց հանդիպման 37-րդ րոպեին. աչքի ընկավ Յանիկ Ֆերեյրա Կարասկոն։ 3 րոպե անց Լուկակուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Թիմերն ընդմիջման գնացին 2-0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում Ֆրանսիայի հավաքականը սկսեց առավել ակտիվ գրոհներն, ինչն իր արդյունքը տվեց։ Դեշամի սաները երկրորդ կեսում կարողացան հետ բերել երկու գնդակի տարբերությունը (Բենզեմա 62՛, Մբապե՝  11-մետրանոց 69՛), իսկ հանդիպման վերջնամասում Տեո Էրնանդեսի խփած հաղթական գոլը (90+1′) թիմին դուրս բերեց եզրափակիչ փուլ։

Այսպիսով, Ֆրանսիան Ազգերի լիգայի եզրափակիչում ուժերը Իսպանիայի հավաքականի հետ, իսկ Բելգիան 3-րդ տեղի համար կմրցի Իտալիայի հավաքականի հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

Չնայած մեղավոր ճանաչվելուն՝ Բենզեման կշարունակի հանդես գալ Ֆրանսիայի հավաքականում

Ֆրանսիան հաղթեց Ֆինլանդիային, Նիդեռլանդները՝ Նորվեգիային, մյուս արդյունքները (տեսանյութ)

Ֆրանսիայի մեկնարկային կազմը Ֆինլանդիայի դեմ խաղում

Մբապեն կրկնեց Ֆրանսիայի հավաքականի 63 տարվա վաղեմության ցուցանիշը

Ֆրանսիան ջախջախեց Ղազախստանին, Բելգիան ուժեղ էր Էստոնիայից, մյուս արդյունքները (տեսանյութ)

Ֆրանսիայի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում

Բելգիայի մեկնարկային կազմը Էստոնիայի դեմ խաղում

Դե Բրույնե. «Հաճելի չէ հավաքականի թիմակցիդ նման իրավիճակում տեսնելը»

Պոգբայի վնասվածքը մարզման ժամանակ (տեսանյութ)

Պոգբան շարքից դուրս է մնացել մոտ երկու ամսով

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների վարկանիշային աղյուսակը

Վալբուենան՝ Բենզեմայի գործի մասին. «Կգնամ մինչև վերջ. 6 տարի սպասել եմ»

Հայտնի է՝ Ազգերի լիգայի խաղարկությունում լավագույնը ճանաչված գոլը (տեսանյութ)

«Միլանի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Վան դեր Վարտ. «Կուրտուան ուղղակի նվնվում է»