fbpx

Լրացուցիչ

ԱԱ 2018. D Խումբ. 7 ֆուտբոլիստ, որ եղանակ կստեղծեն Ռուսաստանում

D խմբում ընդգրկված են Իսլանդիայի, Նիգերիայի, Խորվաթիայի և Արգենտինայի հավաքականները: Այս խմբում գլխավոր ֆավորիտն Արգենտինայի հավաքականն է, որը ներկայացման կարիք չունի: Խորվաթները ևս հավակնում են փլեյ-օֆֆի ուղեգրի, սակայն Նիգերիայի և Իսլանդիայի հավաքականները նույնպես ունակ են անակնկալներ մատուցել:

Ձեզ ենք ներկայացնում 7 ֆուտբոլիստների, ովքեր ընդգրկված են այս հավաքականների կազմերում, և որոնց խաղից են կախված D խմբի արդյունքները:

Գիլֆի Սիգուրդսոն – Իսլանդիա

2016-ին իսլանդացիներն առաջին անգամ մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը, որտեղ դարձան գլխավոր հայտնությունը՝ թե՛ գրանցած արդյունքի (քառորդ եզրափակիչ), թե՛ հաղթանակը տոնելու հայտնի դարձած ձևով՝ կտակելով այն նաև հայկական թավշյա հեղափոխությանը:

Առաջին անգամ աշխարհի առաջնությունում խաղալու հնարավորությունն Իսլանդացիները բաց թողնել չէին կարող, և նրանց առաջատար Սիգուրդսոնը նույնպես շատ լավ հասկանում էր դա: Հենց նա բացեց հաշիվը Կոսովոյի դեմ անցումային խաղում՝ իր հավաքականին մաքսիմալ մոտեցնելով ԱԱ 2018-ին: Իսլանդացի փլեյմեյքերն արդեն 5 տարի անընդմեջ ճանաչվում է իր երկրի լավագույն ֆուտբոլիստ: Նախընտրական փուլում նա իր հաշվին գրանցեց 4 գոլ և 4 գոլային փոխանցում:

Վիկինգները պատրաստվում են նորից խառնել առաջնության սպասելի ընթացքը, և Սիգուրդսոնի հաջող խաղը կօգնի նրանց առաջ շարժվել:

Ջոն Օբի Միկել – Նիգերիա

Նիգերիացիները մեծ հույսեր են կապում իրենց հավաքականի երիտասարդ ու արագաշարժ հարձակման գծի հետ: Սակայն հավաքականի ավագ Ջոն Օբի Միկելն երկար տարիներ շարունակում է մնալ կիսապաշտպանության առաջատարը, ով հանդիսանում է թիմի պաշտպանության և հարձակման կապող օղակը: Նրա պարտականությունների մեջ են մտնում ինչպես մրցակցի գրոհների խափանումը, այնպես էլ հարձակվողներին գնդակների մատակարարումը: Եվ հենց Միկելը պետք է բոլորից շատ աշխատի դաշտում, որովհետև թիմի հաջող խաղը կախված է նրանից:

1 2 3

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Խորվաթիայի հավաքականը զրկվեց առաջատարներից մեկից

Մոդրիչը համաձայնացրել է պայմանագիրը «Ինտերի» հետ

Իտալիա տեղափոխությունը հավանական է. Մոդրիչը պատրաստվում է իր ապագան քննարկել Պերեսի հետ

5-ամյա աղջկա նամակը Մոդրիչին, որը չի մնացել անպատասխան (լուսանկարներ)

Զլատկո Դալիչ. «5 միլիոն եվրոն ինձ չի բավարարում»

Ինչ է ասել Մեսին Սամպաոլիին հանդերձարանում՝ Խորվաթիայի հետ խաղից հետո

Կալինիչը հրաժարվել է աշխարհի առաջնության արծաթե մեդալից

Ստանա՞ Կալինիչը արծաթե մեդալ, թե՞ ոչ. Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները որոշում են կայացրել

Սուբաշիչը հուսալի է նաև ավտոբուսի վրա. ինչպես Վիդան կորցրեց հավասարակշռությունը (տեսանյութ)

Անտե Ռեբիչը մարել է իր հարազատ գյուղի բնակիչների վարկերը

«Մեսի կամ առանց Մեսի, դա ինձ չի հուզում». Պոգբայի ոգևորիչ ելույթը հանդերձարանում Ուրուգվայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Մարադոնա. «Մեսին հավաքականում չունի համապատասխան թիմակիցներ»

Անհավատալի տեսարան Զագրեբում․ Ինչպես խորվաթներին դիմավորեցին հայրենիքում (տեսանյութեր, լուսանկարներ)

Մարադոնա․ «Ֆրանսիան հաղթեց ԱԱ-2018-ը հորինված 11 մետրանոցի շնորհիվ»

Նա կանգնեցրել է Լեո Մեսիին․ Ֆրանսիայի հավաքականի երգը նվիրված Նգոլո Կանտեին (տեսանյութ)

ԱԱ-2018. Հայտնի են լավագույն գոլի հավակնորդները