Բաբայանի «Տոբոլը» Ղազախստանի Սուպերգավաթի եզրափակիչում է (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Բաբայանի «Տոբոլը» Ղազախստանի Սուպերգավաթի եզրափակիչում է (տեսանյութ)

Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:31

-

-

Գրիգորի Բաբայանի գլխավորած «Տոբոլը» Ղազախստանի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել «Կայրաթին», որտեղ հանդես է գալիս Կամո Հովհաննիսյանը:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 3-3 հաշվով: Հովհաննիսյանն անցկացրել է ամբողջական հանդիպում:

Հիմնական ժամանակի ավարտից հետո թիմերը հետխաղյա 11-մետրանոցներ են իրացրել: «Տոբոլը» հաղթել է 4-2 հաշվով՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր: Կամո Հովհաննիսյանը վրիպել է 11-մետրանոցից:

Եզրափակիչում «Տոբոլը» կմրցի «Աստանայի» հետ: Հանդիպումը կկայանա մարտի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ին: Կամո Հովհաննիսյանի «Կայրաթը» 3-րդ տեղի համար խաղում մարտի 5-ին կմրցի Կարագանդայի «Շախտյորի» դեմ: Խաղը կմեկնարկի 13:00-ին:

«Եզրափակիչին դեռ չենք պատրաստվել: Բնականաբար գիտենք, որ «Աստանայում» հավաքված են հրաշալի ֆուտբոլիստներ: Հետաքրքիր եզրափակիչ է սպասվում»,- «Տոբոլի» մամուլի ծառայությունը մեջբերում է Գրիգորի Բաբայանի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կամո Հովհաննիսյանը կարող է կարիերան շարունակել Լա լիգայում

Կամո Հովհաննիսյանի «Կայրաթը»՝ Ղազախստանի գավաթակիր (տեսանյութ, ֆոտո)

Կամո Հովհաննիսյանի գոլը «Բազելի» դեմ խաղում (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյանը չի մեկնի Բաքու ու չի մասնակցի «Քարաբախի» դեմ խաղին

3-րդ անգամ էլ չհաջողվեց մեկ մրցաշարում 2 անգամ հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին

«Մի գլուխ բարձր, բայց…». Հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում` ըստ VNews-ի

«Վայրէջք երկնքից». Գերմանիա – Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

Մխիթարյանը տարիքային նոր ռեկորդ սահմանեց, Կամո Հովհաննիսյանն էլ երկու հոբելյան նշեց

«Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա – Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

«Ալաշկերտի» պատմական նվաճումը. Ժոզե Էմբալոն եվրագավաթներում դուբլի հեղինակ դարձած 3-րդ ալաշկերտցին է

«Կայրաթի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո

Բիչախչյանի դուբլն օգնեց «Ժիլինային» նվաճել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ)

Պատմական. «Ալաշկերտն» ապահովում է մասնակցությունը եվրագավաթային մրցաշարի խմբային փուլին (տեսանյութ)

Էմբալոյի դուբլի շնորհիվ 60-րդ րոպեի դրությամբ «Ալաշկերտը» հաղթում է «Կայրաթին» (տեսանյութ)

«Ալաշկերտի» մեկնարկային կազմը «Կայրաթի» դեմ խաղում