Բագրատ Նավոյանը հայտնել է «Ալաշկերտի» տրանսֆերների մասին - VNews
Բաժիններ

Բագրատ Նավոյանը հայտնել է «Ալաշկերտի» տրանսֆերների մասին

21.06.2020 Ararat 1 3 Alashkert 26 - Բագրատ Նավոյանը հայտնել է «Ալաշկերտի» տրանսֆերների մասին

«Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը հայտարարել է, թե Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ ինչպիսի փոփոխություններ են կատարվել թիմի կազմում:

«Թիմի կորիզը պահպանվել է, շատ քիչ ֆուտբոլիստներ են հեռացել: Ինչպես գիտեք, գործնական ֆուտբոլին հրաժեշտ է տվել Գևորգ Կասպարովը, որն արդեն մարզչական դասընթացների է մասնակցում: Ավարտվել են Պապե Կամարայի, Վասպուրակ Մինասյանի, Միհրան Մանասյանի և Սանդի Ումարուի պայմանագրերի ժամկետները: Նրանց պայմանագրերի ժամկետները չենք երկարաձգել:

Մեր լավագույն խաղացողներից մեկը՝ Տյագո Գալվաոն, որը վնասվածքի պատճառով երկար ժամանակ բացակայում էր, հիմա Բրազիլիայում է, վիրահատության է ենթարկվել և այս ընթացքում չի կարող մեզ օգնել, բայց հույս ունենք, որ շուտափույթ կապաքինվի և հետագայում կմիանա մեր թիմին:

Նորեկներ էլ ունենք: «Արարատից» մեզ է միացել Դավիթ Խուրցիձեն, որը կածում եմ՝ մեծապես կօգնի մեզ (VNews.am-ն առաջինն է հայտնել այդ տրանսֆերի մասին-խմբ.): Մեր շարքերն է համալրել նաև «Շիրակի» նախկին հարձակվող Ֆոֆանա Իսմայել Բեկոն: Բացի այդ, «Ալաշկերտ» է վերադարձել Արտակ Եդիգարյանը, որը նախորդ մրցաշրջանում ելույթ էր ունենում «Արարատում»:

Սպասում ենք ևս երկու համալրման՝ հարձակվողների, մոտ օրերս պարզ կլինի: Մեկն «Ուրարտուից»՝ Խամես Սանթոս դաս Նևեսն է: Մեկ ֆուտբոլիստ էլ կլինի Մակեդոնիայից»,- «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի հետ զրույցում ասել է Նավոյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ալեքսանդր Գրիգորյանը վերադարձել է «Ալաշկերտ»

ՊՍԺ-ն պատրաստ է 3 ֆուտբոլիստի վաճառել՝ Պոգբային գնելու համար

«Ասթոն Վիլան» փոխարինող գտավ Գրիլիշի համար

«Արարատը» 2 միավոր է ավելացրել Հայաստանի ակումբային վարկանիշին

Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Կենտրոնական պաշտպան, որին Անչելոտին ուզում է «Ռեալում» տեսնել

«Արարատն» առաջինը չէր, որ 5 գոլ խփեց, բայց դուրս մնաց եվրագավաթային փուլից

Մբապեի ապագան կախված է 1 որոշումից. «Ռեալը» վստահ է՝ ՊՍԺ-ն կհանձնվի

«Մանչեսթեր Սիթին» շուտով ռեկորդային տրանսֆեր կիրականացնի

Լաուտարոն կարիերան ցանկանում է շարունակել միայն Իսպանիայում

Անգլիական նոր ակումբ է միացել Լոկատելիի համար պայքարին

«Բավարիան» ցանկանում է գնել «Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստի

Հայաստանում 7 տարի անց՝ նոր թագակի՞ր, հնչեղ անունների վերադարձ․ VBET Պրեմիեր լիգայի 5 գլխավոր ինտրիգները

Ասե՞լ է Մբապեն Պոչետինոյին, որ չի երկարաձգելու պայմանագիրը․ մարզիչը պարզաբանել է

Որքան է «Սևիլիան» ցանկանում ստանալ Կունդեի տրանսֆերի վաճառքից