-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը խոսել է հավաքականի և ակումբի կազմում նվաճած տիտղոսների տարբերության մասին:
«Տիտղոսներ նվաճելը միշտ էլ հաճելի է: Սակայն տիտղոս նվաճելը քո երկրի համար ավելի առանձնահատուկ է: Հավաքականն այն է, ինչ քո սրտի և արյան մեջ է: Խաղացողը միշտ ուզում է հպարտության առիթ պարգևել իր երկրին: Այնպես որ միշտ կարևոր է փորձել հաղթել այնպիսի մրցաշարերում, ինչպիսիք են Չինաստանի գավաթը, Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունը: Շատ լավ կլինի, եթե ավելի մեծ հաջողության հասնենք Ուելսի հավաքականի հետ: Եզրափակչում կփորձենք հաճույք ստանալ ու լավագույնս հանդես գալ»,-ասել է Բեյլը:
Հիշեցնենք, որ Չինաստանի գավաթ ընկերական մրցաշարի եզրափակչում մարտի 26-ին Ուելսը կմրցի Ուրուգվայի հավաքականի հետ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո