Բալեկյան․ «Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար» - VNews
Բաժիններ

Բալեկյան․ «Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար»

2Z7A0641 - Բալեկյան․ «Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար»

Հայաստանի հավաքականի և «Ատլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը Líbero-ի հետ զրույցում խոսել է արգենտինական «Բոկա Խունիորս» տեղափոխվելու հավանականության մասին։

«Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար։ Հույս ունեմ, որ դա տեղի կունենա։ Ես այդքան էլ լավ տեղեկացված չեմ, թե ինչ փուլում են բանակցությունները։ Քանի դեռ պայմանագիր չեմ կնքել, ես «Բոկայի» խաղացող չեմ։ Ես դեռ «Ուրականի» խաղացող եմ, այնպես որ պետք է սպասենք։

Կարծում եմ՝ սա բեկումնային պահ է թե՛ իմ, թե՛ ակումբի համար։ Իմ տարիքում ես պետք է մեկ քայլ առաջ կատարեմ։ «Բոկա» տեղափոխվելը շատ կարևոր կլինի իմ կարիերայում։ Եկեք հուսանք, որ առաջիկա օրերին դա հնարավոր կլինի»,-ասել է Բալեկյանը։

Հայաստանի հավաքականի հարձակվողը նաև խոսել է «Բոկայի» նկատմամբ ընտանիքի անդամների սիրո մասին․

«Մեր տանը «Բոկայի» բազմաթիվ երկրպագուներ կան, ու նրանք սպասում են այս հարցի հանգուցալուծմանը։ Հայրս Ռիկելմեի երկրպագու է եղել ու միշտ երազել է հանդիպել նրան։ Ես նրա հետ նկար ունեմ, երբ մենք խաղում էինք «Արգենտինոս Ռեսերվայի» հետ։ Դրանք լավ հիշողություններ են, որոնք մնացել են ինձ մոտ»,-ասել է Բալեկյանը։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սաուլի գործակալը մեկնում է Անգլիա՝ գործարքն իրականացնելու

ՊՍԺ-ն պատրաստ է 3 ֆուտբոլիստի վաճառել՝ Պոգբային գնելու համար

«Ասթոն Վիլան» փոխարինող գտավ Գրիլիշի համար

Կենտրոնական պաշտպան, որին Անչելոտին ուզում է «Ռեալում» տեսնել

Մբապեի ապագան կախված է 1 որոշումից. «Ռեալը» վստահ է՝ ՊՍԺ-ն կհանձնվի

«Մանչեսթեր Սիթին» շուտով ռեկորդային տրանսֆեր կիրականացնի

Լաուտարոն կարիերան ցանկանում է շարունակել միայն Իսպանիայում

Անգլիական նոր ակումբ է միացել Լոկատելիի համար պայքարին

«Բավարիան» ցանկանում է գնել «Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստի

Ասե՞լ է Մբապեն Պոչետինոյին, որ չի երկարաձգելու պայմանագիրը․ մարզիչը պարզաբանել է

Որքան է «Սևիլիան» ցանկանում ստանալ Կունդեի տրանսֆերի վաճառքից

«Չելսին» անսպասելի մրցակից ունի Կունդեի համար պայքարում

Ինսայդ. Ինչու չի կայացել Ժիրայր Շաղոյանի տրանսֆերը

ԲԿՄԱ-ն հայտարարեց 9 տրանսֆերի մասին

130 մլն-ի առաջարկ՝ Լուկակուի համար

Բելերինը տեղափոխվում է իտալական գրանդ