Բալոտելին հեռանում է «Բրեշիայից» - VNews
Բաժիններ

Բալոտելին հեռանում է «Բրեշիայից»

«Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոն հայտարարել է, որ թիմի հարձակվող Մարիո Բալոտելին հեռանալու է ակումբից։

«Բալոտելին տարօրինակ տղա է։ Նա մտքերով արդեն մեզ հետ չէ, ու նրա հեռանալը համարում եմ կայացած։ Այս դեպքն առանձնապես չի տարբերվում այն քայլերից, որ նա արդել է իր կարիերայի ընթացքում։ Ուղղակի նա անվերահսկելի է։

Նրա պայմանագիրն ինքնըստինքյան կավարտվեր, եթե մենք հայտնվեինք Բ Սերիայում, ու հաշվի առնելով մեր իրադրությունը՝ նա հաջորդ մրցաշրջանում կլինի ազատ գործակալ։

Մենք հանուն նրա որոշակի զիջումների էինք գնացել ու հիմա հիասթափված ենք։ Հնարավոր է՝ նա էլ է հիասթափված։

Ամեն դեպքում Բալոտելիին ձեռք բերելով՝ մենք չէինք ցանկանում լրատվամիջոցների ուշադրությունը գրավել։ Մենք իսկապես հավատացած էինք, որ նա կարող է նշանակալի դեր խաղալ թիմում։ Կարծում էի՝ նա կկարողանար իրեն նորովի դրսևորել «Բրեշիայում», քանի որ հավանում եմ նրան։

Մենք հիասթափված ենք նրանից»,- ասել է Չելինոն TeleLombardia-ի հետ զրույցում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բալոտելին դադարեցրել է մարզումները «Բրեշիայի» հետ ու մարզվում է անհատապես։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում իտալացին մասնակցել է 19 խաղի՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց, բայց «Ռոման» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց Ա սերիայում (տեսանյութ)

Մխիթարյանը հրաշալի գոլ խփեց «Նապոլիի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում

«Ինտերը» դրամատիկ խաղում պարտություն կրեց «Բոլոնիայից» (տեսանյութ)

Անչելոտին Ռոնալդուին չի ընդգրկել իր երազանքի թիմում

Հաքիմիի գործակալ․ «Աշրաֆը տեղափոխվեց «Ինտեր», քանի որ Զիդանը չզանգեց նրան»

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Ֆոնսեկա․ «Միկին հզոր տարբերակ է հարձակման գծում խնդիրները լուծելու համար»

«Ռոմայի» հայտացուցակը «Նապոլիի» հետ հանդիպման համար

Ջանլուիջի Բուֆոնը՝ Ա Սերիայի բացարձակ ռեկորդակիր

Գերմանական մեծ եզրափակիչ, թուրինյան դերբի. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ռոման» 10 ֆուտբոլիստով պարտվեց տնային խաղում, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

«Ատալանտան» ուժեղ էր «Նապոլիից» (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմն «Ուդինեզեի» դեմ խաղում

Դիեգո Սիմեոնեի որդին Ա Սերիայում պատմական ցուցանիշ է սահմանել

Չեմպիոնների առճակատումը, «Ռեալի» հերթական փորձությունը. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր