-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին, որն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, մոտ է մարզական կարիերան Բրազիլիայում շարունակելուն:
«Վասկո դա Գամայի» մարզական տնօրենը հայտարարել է, որ բրազիլական ակումբը համաձայնության է եկել Բալոտելիի հետ: Միևնույն ժամանակ, կողմերը դեռևս պաշտոնապես չեն ստորագրել պայմանագիրը:
«Բալոտելին ցանկանում է տեղափոխվել այստեղ: «Վասկոն» «Ռեալից» հետո ամենատիտղոսակիր ակումբն է աշխարհում: Չեմ կարծում, թե Մարիոն այստեղ հիմարություններ կանի, քանի որ արդեն մտավոր հասունություն ունի:
Այս պահին պաշտոնապես ոչինչ չեմ կարող հաստատել, սակայն մենք բանակցություններ վարել ենք: Ամեն ինչի շուրջ պայմանավորվածություն կա, մնում է փաստաթղթավորումը: Ակումբին պետք է Մարիոյի նման ֆուտբոլիստ, իսկ Մարիոյին պետք է «Վասկո դա Գամայի» նման ակումբ: Մեր երկրպագուների համար նա կլինի ինչպես Մարադոնան»,- Football Italia-ն փոխանցում է ակումբի մարզական տնօրենի խոսքը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո