Բալոտելին վթարի է ենթարկվել Ամանորը գիշերային ակումբում անցկացնելուց հետո - VNews
Բաժիններ

Բալոտելին վթարի է ենթարկվել Ամանորը գիշերային ակումբում անցկացնելուց հետո

«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել Նոր տարին գիշերային ակումբում տոնելուց հետո՝ հաղորդում է Corriere della Sera-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ հունվարի 1-ին՝ առավոտյան 5-ի սահմաններում, Բալոտելիի Fiat 500 Abarth ավտոմեքենան հարվածել է մի շինության դարպասին։ Մեքենայի ղեկին եղել է 29-ամյա ֆուտբոլիստի ընկերը։ Նա կորցրել է մեքենայի կառավարումը, որից հետո հարվածել է դարպասին։

Բարեբախտաբար, ֆուտբոլիստն ու իր ընկերը չեն տուժել։ Մեքենան լրջորեն վնասվել է։ Նշվում է, որ վթարից հետո Բալոտելին ոտքով է տուն գնացել։

Հիշեցնենք, որ Բալոտելին «Բրեշիայի» կազմը համալրել է ամռանը՝ թիմ տեղափոխվելով ազատ գործակալի կարգավիճակով։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսն» ու Մատյուիդին նոր պայմանագիր են կնքել

ՈւԵՖԱ-ն որոշել է ավարտին հասցնել այս մրցաշրջանը

Մեհդի Բենատիա. «Կրիշտիանու Ռոնալդուն նորմալ մարդ չէ»

Աղբյուր. «Յուվենտուսը» կվաճառի Կրիշտիանու Ռոնալդուին»

Ֆրանչեսկո Տոտի. «Կարծում եմ՝ Իտալիայի առաջնությունը չի վերսկսվի»

«Ինտերը» պատրաստ է գնալ զիջումների Լաուտարոյի տրանսֆերի համար

Կասանո․ «Ա սերիան համարյա հաստատապես չի վերսկսվի, եթե «Յուվենտուսը» կրճատել է աշխատավարձերը»

Ռոնալդուն կարանտինի ընթացքում ընտանիքով զբոսանքի է դուրս եկել

Իտալիայի սպորտի նախարար․ «Մայիսի 3-ից մրցաշրջանը շարունակելն անիրատեսական է»

«Յուվենտուսի» նախագահն ակնարկել է, որ թիմը չի ընդունի Սկուդետոն, եթե մրցաշրջանն այլևս չշարունակվի

«Յուվենտուսը» հաստատել է, որ ֆուտբոլիստների հետ համաձայնության է եկել աշխատավարձերի կրճատման վերաբերյալ

Թվեք Ֆրանչեսկո Տոտիի բոլոր գոլերը Ա սերիայում. VNews-ի Quiz-ը

Ա սերիան չեմպիոն կունենա, նույնիսկ եթե առաջնությունը չեղարկվի

Լուրջ տարաձայնություն իտալական ակումբների միջև՝ Ա սերիան շարունակելու վերաբերյալ

«Ինտերի» ֆուտբոլիստներին թույլատրվել է դուրս գալ տներից

«Մեսին ու Ռոնալդուն՝ Բելառուսի առաջնությունում». Ալեքսանդր Գլեբը սենսացիոն առաջարկ է արել