-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իտալացի հանրահայտ հարձակվող Մարիո Բալոտելին կարող է կարիերան շարունակել բրազիլական «Վասկո դա Գամայում»:
Բրազիլական պարբերականները ենթադրում են, որ ակումբի նախագահ Լևեն Սիանոն ակնարկել է 2012 թվականի Եվրոպայի փոխչեմպիոնի տեղափոխության մասին: Նա ինստագրամյան իր էջում իտալացի ֆուտբոլիստի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել:
Տեսանյութը հայտնվել է բրազիլական ակումբի հերթական խաղից հետո, որում «Վասկո դա Գաման» հաղթանակ է տոնել: Բալոտելին տեսանյութում շնորհավորել է Սիանոյին և ակումբի երկրպագուներին, ինչպես նաև ասել․ «Շուտով կտեսնվենք»:
Իտալացին ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի: Նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Ա սերիայի ներկայացուցիչ «Բրեշիայում», բայց պայմանագրի ժամկետի ավարտից հետո հեռացել թիմից:
Հարձակվողն Ա սերիայի նախորդ առաջնությունում մասնակցել է 19 մրցավեճի (16-ը՝ մեկնարկային կազմում) ու դարձել 5 գոլի հեղինակ: Բալոտելին մրցաշրջանի ընթացքում կոնֆլիկտ է ունեցել մարզչական շտաբի և ակումբի ղեկավարության հետ:
Մարիո Բալոտելի. Տաղանդավոր հիմարի պատմությունը (տեսանյութ)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո