Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բանաձև. Ինչպես են հաղթում աշխարհի գավաթը և ով կհաղթի այս անգամ

Brazil Serbia football world cup 7 - Բանաձև. Ինչպես են հաղթում աշխարհի գավաթը և ով կհաղթի այս անգամ

Երբ դեռ մեծ սպասումով հայացք եք գցում առաջիկա՝ ¼ եզրափակիչ խաղերին, դժվար է մի պահ պատկերացնել, որ առաջնության ավարտին մնացել է ընդամենը 8 խաղ: 64-ից: Դեռ մի քանի օր առաջ բողոքում էիք, որ չեք հասցնում դիտել բոլոր հանդիպումները, իսկ հիմա՝ 2 օր դադար, հետո էլ լիքը ժամանակ մտածելու գլխավոր հարցի մասին:

Իսկ գլխավոր հարցը, ինչպես ակնհայտ դարձավ հունիսի 30-ին, ամենևին էլ Ռոնալդու-Մեսին չէ: Նույնիսկ ամենամեծ անձերը երբեք չեն նվաճել աշխարհի գավաթը, եթե նրանց կողքին չկա թիմ: Հայաստանում նորաձև է նման բաները արագ արձանագրել ու անցնել առաջ, այդպես էլ անենք: Եվ ուրեմն՝ ովքե՞ր են հաղթում աշխարհի գավաթը:

Խմբային փուլը հաղթելու համար չէ

Էլ ինչ չեմպիոն, որ արդեն խմբային փուլում չպետք է բոլոր թույլ մրցակիցներին պատից պատ տա ու պատուհանից դուրս շպրտի: Հենց այս հռետորաբանությամբ էլ բոլորը սպասում էին, որ խմբային փուլում 100 տոկոսանոց արդյունք գրանցած Խորվաթիան ու Բելգիան մեկ շնչով կանցնեն համապատասխանաբար Դանիային ու Ճապոնիային: Բայց նրանք գնացին այն աշխարհ – հետ եկան, մինչև որ կարողացան ապահովել հաջորդ փուլի ուղեգիրը:

England Belgium World Cup 29 - Բանաձև. Ինչպես են հաղթում աշխարհի գավաթը և ով կհաղթի այս անգամ

Ընդհանրապես, վերջին 3 Մունդիալներում ապագա չեմպիոնը ամենևին էլ չի ստորացնում իր մրցակիցներին խմբային փուլում: Գերմանիան 2014-ին ուներ 7 միավոր, Իսպանիան ընդհանրապես սկսեց պարտությունից, Իտալիան էլ սովորության համաձայն խումբը հաղթահարեց շատ ծանր: Չեմպիոնները խումբը ավերակների էին վերածում առաջներում, երբ հավաքականների մակարդակները շատ անհամաչափ էին, ինչպես օրինակ Բրազիլիան 2002-ին՝ 9 միավոր և գոլերի 11-3 տարբերություն:

Իսկ այսօրվա ֆուտբոլում պետք է խմբային փուլը հնարավորինս լավ օգտագործել մկանների տաքացման համար: Ֆավորիտների համար խմբայինի 3 խաղերը պետք է ծառայեն որպես ֆիզիկական ու ֆունկցիոնալ նախավարժանք, որպեսզի նրանք խումբը հաղթահարելիս տեսականորեն պատրաստ լինեն լավ ֆուտբոլ խաղալու: Դրա մեջ մտնում է ֆուտբոլիստների համապատասխան մարզավիճակի հավաքումը, տվյալ կազմով տակտիկական վերջնական մտահղացումների փաթեթի կազմումը, առկա ներուժի բացահայտումը և ամենակարևորը՝ պաշարների ստեղծումն ու դասավորումը համապատասխան դարակներում, որը կարելի է հանել գործի դնել, երբ դա պետք լինի: Ասածիս վառ ապացույցն է Ֆրանսիայի ու Բրազիլիայի հավաքականների անցկացրած երկրորդ խաղակեսերը 1/8 եզրափակիչներում: Երբ նրանք հասկացան, որ ուղղակի դաշտում վազելով մրցակցին կոտրել չի լինի, սկսեցին ավելացնել, ու դրա համար գերջանքեր անհրաժեշտ չեղան: Որովհետև նրանք արդեն պատրաստ էին դրան:

Լավ մրցակիցների կարևորությունը

Խմբային փուլում տաքանալը միայն տակտիկական գրագիտության շնորհիվ անել հնարավոր չէ, անհրաժեշտ են նաև մրցակիցներ: Մրցակիցներ, որոնք որոշակի խնդիրներ կառաջադրեն, հենց դրանք լուծելու գործում էլ հնարավոր է տաքանալ ու գեներացնել լուծումների պաշարներ: Հենց դրա համար Բելգիան չէր հասցրել տաքանալ, իսկ ահա Բրազիլիան մի լավ տաքացել էր, հատկապես Շվեյցարիայի հետ խաղում, երբ նրանց մոտ ավելի շատ բան չէր ստացվել, քան ստացվել էր: Հենց դրանով է վտանգավոր 9 միավորը, խմբային փուլում թիմին անհրաժեշտ են խոչընդոտներ: Բայց եթե խոչընդոտները հանդիպում են, ու այսքանից հետո էլ չես տաքացել, ուրեմն դու Իսպանիայի հավաքականն ես, ադիոս:

Մյուս խնդիրը վառվելն է հաջողության ալիքի վրա: Խորվաթիային Արգենտինայի նկատմամբ տարած հաղթանակը գուցե շատ էր ոգևորել, ու Դանիայի դեմ նրանք սպասում էին, որ իրենց խաղը միանալու է սուլիչի հետ: Չմիացավ: Զսպվածությունը խմբային փուլում երաշխիք է հետագա հաջողությունների:

2Z7A8311 - Բանաձև. Ինչպես են հաղթում աշխարհի գավաթը և ով կհաղթի այս անգամ

How to Փլեյ-օֆֆ

Խմբային փուլում տաքացման ամփոփ գնահատականը տալիս է հենց 1/8 եզրափակիչը: Եթե միսը եփվել է, ուրեմն կարելի է նրանով համեղ ուտեստ պատրաստել: 1/8 եզրափակիչը հենց առաջին համտեսն է այդ մսից: Ու եթե թիմը ցույց է տալիս, որ պատրաստ է առաջ գնալ, ապա մարզչի համար բացվում է աշխատանքի նոր հորիզոն:

Աշխարհի առաջնությունում թիմը չեմպիոն դառնալու համար պետք է խաղա 7 խաղ, հաղթի՝ 5-6-ը: Բայց ամենակարևորը թիմի մարզավիճակի աստիճանական բարելավումն է: Ընդ որում՝ թիմը ֆիզիկապես, տակտիկապես ու հոգեբանորեն իր պիկին պետք է հասնի կիսաեզրափակիչում: Հենց այստեղ են սովորաբար բաժին հասնում ամենաբարդ հանդիպումները, երբ պետք է դնել ամեն ինչ:

Ո՛չ, մոռացե՛ք եզրափակիչները, այնտեղ ամեն ինչ այլ կերպ է: Հաղթում է նա, ով ավելի համբերատար է ու հաջողակ: Հիշեք վերջին 3 եզրափակիչները, 3 լրացուցիչ ժամանակ, ու 3-ում էլ թիմերից մեկը մեծ հաշվով ուժեղ չէր մյուսից: Այո, հիմնական գործը անում են կիսաեզրափակիչում, ու այս տարի էլ այդպես է լինելու:

Bracket - Բանաձև. Ինչպես են հաղթում աշխարհի գավաթը և ով կհաղթի այս անգամ

2018-ի Մունդիալը շատ նման է նախորդին. Բրազիլիայում էլ ցանցի մի կողմում հավաքվեցին շատ ավելի թույլ թիմեր, ու միայն դրա շնորհիվ Արգենտինային հաջողվեց հասնել եզրափակիչ: Շվեյցարիան, Բելգիան ու այդ ժամանակվա՝ հին ու նոր սերունդների վերջին ու առաջին փշուրները Վան Գալի ջանքերով իրար վրա դարսած Հոլանդիան ամենևին համեմատելի չէին Գերմանիայի կողմից խաղից դուրս թողնված Ֆրանսիայի ու Բրազիլիայի հավաքականների հետ, ու թող 7-1-ը ձեզ ընդհանրապես չշփոթեցնի:

Ընդհակառակը, դե հենց այն խաղն էր, որում Գերմանիան հաղթեց Մունդիալը: Բրազիլիան կիսաեզրափակիչ խաղին, որը ես շարունակում եմ պնդել՝ Մունդիալում չեմպիոն որոշող գլխավոր խաղն է, մոտեցավ անպատրաստ ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև կադրային ձախողումով՝ չկային Նեյմարն ու Տիագո Սիլվան:

Եվ ուրեմն…

Բրազիլացիների ու ֆրանսիացիների համար այսօր հերթական փորձությունն է, բայց էլ ավելի մեծ փորձություն է մարզիչների համար՝ ոչ միայն խաղերը հաղթելու, այլև թիմի ամրության պաշարին հերթական շերտը ավելացնելու, թիմին ևս մեկ մակարդակ ուժեղացնելու համար: Բայց միաժամանակ նաև հնարավորինս քիչ օգտագործելու նաև արդեն կուտակած պաշարներից, այլ ոչ թե Բելգիայի նման վերջին կես ժամում գործի դնելու ամբողջ արսենալը: Հենց դա էլ Ազարի ու ընկերների համար կարող է այսօր չար կատակ խաղալ:

Իսկ ահա Խորվաթիայի ու Անգլիայի համար էլ առաջացած ֆանտաստիկ հնարավորությունը նաև լուրջ փորձություն է. նրանք պետք է առաջիկա երկու խաղերին ցույց տան, որ արժանի են խաղալու Ֆրանսիայի կամ Բրազիլիայի դեմ, այլ ոչ թե փչացնելու են եզրափակիչը Լուժնիկիում:

Կարեն Ռաֆայելյան, Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան


Աշխարհի 2018 թ. առաջնության խորհրդանշական հավաքականը՝ VNews-ի վարկածով

Աշխարհի խաղերին աշխարհը խաղեր էր տալիս. Այս Մունդիալը չմոռանալու 5 իրական պատճառ

Վարան. «Ես «Ոսկե գնդակը» նվաճելու բոլոր փաստարկները ունեմ»

Ինչպես երկրպագուները ամբողջացրին ֆուտբոլային տոնը. Աշխարհի առաջնությունը մեր աչքերով (տեսանյութ)

Մատուիդի. «Կրիշտիանուի համար նույնպես հիանալի է այս տրանսֆերը, քանի որ նա հանդերձարանը կիսելու է աշխարհի չեմպիոնի հետ»

«Մեսի կամ առանց Մեսի, դա ինձ չի հուզում». Պոգբայի ոգևորիչ ելույթը հանդերձարանում Ուրուգվայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Միանգամից 4 ակումբ կպայքարեն Ֆրանսիայի հավաքականի պաշտպանի համար

Մոուրինյոն ստիպված է հրաժարվել իր երազանքի տրանսֆերից

Կուրտուան նախ անջատել, ապա միացրել է հեռուստացույցը ԱԱ-ի եզրափակչի ժամանակ

Նգոլո Կանտեն ծայրահեղ համեստ էր նաև պատանեկան տարիքում (լուսանկար)

Հայազգի վարսահարդարը պատմել է, թե ինչպես է կտրել Կրիշտիանու Ռոնալդուի մազերը

Անհավատալի տեսարան Զագրեբում․ Ինչպես խորվաթներին դիմավորեցին հայրենիքում (տեսանյութեր, լուսանկարներ)

Մարադոնա․ «Ֆրանսիան հաղթեց ԱԱ-2018-ը հորինված 11 մետրանոցի շնորհիվ»

Նա կանգնեցրել է Լեո Մեսիին․ Ֆրանսիայի հավաքականի երգը նվիրված Նգոլո Կանտեին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի ֆուտբոլային դիտարկումները «Երկրի հակառակ կողմը» գրքում

Կիլիան Մբապեն իր պարգևավճարը նվիրաբերել է բարեգործական հիմնադրամին