Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բանանց» – «Ալաշկերտ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

29062734 1602143226505364 4465579133757292544 o - «Բանանց» - «Ալաշկերտ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«ԲԱՆԱՆՑ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»

22 խաղ, +5=7-10, 30-39

14 ապրիլի,  ժ.16:00, Երևան, «Բանանց-1»  մարզադաշտ

1-ին շրջան.  18.08.2017  «Բանանց» – «Ալաշկերտ»՝  2-2 (0-1)
Ղուկաս Պողոսյան 70՛, Մատվեյ Գույգանով 78՛ – Արտակ Եդիգարյան 8՛, Ուրոշ Նենադովիչ 58՛

2-րդ շրջան. 30.09.2017  «Ալաշկերտ» – «Բանանց»՝  2-0 (1-0)
Արտակ Եդիգարյան 42՛, 11մ, Լեստեր Պելտիեր 62՛

3-րդ շրջան. 17.11.2017  «Բանանց» – «Ալաշկերտ»՝  2-2 (1-1)
Նենադ Ինյաց 38՛, Մարտին Գրիգորյան 89՛ – Արտակ Եդիգարյան 27՛, 58՛

4-րդ շրջան. 11.03.2018  «Ալաշկերտ» – «Բանանց»՝  2-2 (2-2)
Միհրան Մանասյան 36՛, Արտյոմ Սիմոնյան 38՛ – Վահագն Այվազյան 21՛, Արամ Բարեղամյան 28՛
77-րդ րոպեին Գարսիա Պրայա Վալմերսոնը («Բանանց») չիրացրեց 11մ հարվածը (Օգնյեն Չանչարևիչը հետ մղեց գնդակը)

Խաղացանկի քմահաճույքով ընդամենը 4 օրում մրցակիցները վճռորոշ երկու հանդիպում կանցկացնեն միմյանց հետ՝ նախ իրենց հարաբերությունները պարզելով առաջնությունում, ապա Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում: Հիշեցնենք, որ գավաթային առաջին խաղում «Ալաշկերտը»  հյուրընկալվելիս Արտակ Դաշյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթանակ է տոնել:

29102023 1602145039838516 4679413752855003136 o - «Բանանց» - «Ալաշկերտ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Առաջնության նախորդ տուրը տարբեր կերպ դասավորվեց մրցակից թիմերի համար: Առաջնության գարնանային հատվածում հաջող հանդես եկող «Բանանցը» Գյումրիում 0-1 հաշվով զիջեց «Շիրակին»` ընդհատելով 5 անպարտելի խաղերի շարքը: «Բանանցը» ներկայումս 4 միավորով է հետ մնում «Շիրակից» և «Ալաշկերտից»:

Իսկ ահա «Ալաշկերտին» վերջապես հաջողվեց ընդհատել 3 անընդմեջ պարտությունների շարքն ու Վարուժան Սուքիասյանի օրոք առաջին հաղթանակը տոնել: «Արարատի» հետ հանդիպման սկիզբը շատ հաջող դասավորվեց չեմպիոնի համար, որն արդեն 11-րդ րոպեին Արտակ Եդիգարյանի դուբլի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով:

Սակայն ինչպես մրցակիցների նախորդ խաղում, այս անգամ էլ ալաշկերտցիներին դժվարությամբ հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Ըստ Վարուժան Սուքիասյանի, խիտ խաղացանկի հետևանքով ֆուտբոլիստների մոտ հոգնածություն էր զգացվում:

29067196 1602152849837735 8698803457378746368 o - «Բանանց» - «Ալաշկերտ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Առաջիկա հանդիպմանը նախապատրաստվելու և ուժերը վերականգնելու համար մրցակիցները բավական ժամանակ են ունեցել, ուստի պետք է աշխույժ մրցակցություն սպասել:

Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցների միջև կայացած առաջնության 4 հանդիպումներն էլ անցել են բավական դիտարժան ու լարված մրցապայքարում, հարուստ են եղել դրամատիկ պահերով: Այդ մրցավեճում առայժմ նվազագույն առավելության է հասել «Ալաշկերտը», որը տոնել է մեկ հաղթանակ, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի միևնույն 2-2 հաշվով: Ընդ որում թիմերից յուրաքանչյուրին հաջողվել է մեկական անգամ 0-2 հաշվի ժամանակ խուսափել պարտությունից:

Արդեն տևական ժամանակ է, որ «Ալաշկերտը» բավական հաջող է հանդես գալիս «Բանանցի» հետ առաջնության հանդիպումներում: Նախորդ առաջնության 6 հանդիպումներում էլ չեմպիոնը դրսևորել էր իր առավելությունը «Բանանցի» նկատմամբ, ընդ որում հաղթանակներից 4-ը տոնել էր խոշոր հաշվով: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 11 հանդիպումներից 8-ում «Բանանցը» պարտվել է և միայն 3 խաղում է կարողացել մեկ միավոր վաստակել:

29025366 914025218776284 3736678597570592768 n - «Բանանց» - «Ալաշկերտ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Վերջին հաղթանակն «Ալաշկերտի»  նկատմամբ «Բանանցը»  տոնել է 2016թ. մարտի 12-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 2-0 հաշվով:

«Ալաշկերտը» «Բանանցի» հետ հատկապես հաջող է խաղացել սեփական հարկի տակ՝ մնալով անպարտելի: 11 հանդիպումներից 7-ում ալաշկերտցիները հաղթել են, 4-ում գրանցվել է ոչ-ոքի:

Մրցակիցների մրցավեճում առավել արդյունավետ են գործել «Ալաշկերտի» ֆուտբոլիստներ Արտակ Եդիգարյանն (9 գոլ) ու Միհրան Մանասյանը  (8): Ընդ որում Արտակը  «Բանանցի» հետ կայացած ընթացիկ առաջնության առաջին 3 հանդիպումներում դաշտից չի հեռացել առանց գոլի՝ 4 անգամ գրավելով մրցակցի դարպասը: «Բանանցից»  աչքի է ընկել թիմի ավագ Վահագն Այվազյանը ՝ խփելով 4 գնդակ:

Աշոտ Հայրապետյան


Բարձրագույն խումբ. Ամառային բոլոր տրանսֆերները (թարմացվում է)

«Ալաշկերտը» մարզվել է «Սելթիկ Պարկ» ստադիոնում, իսկ մամուլի ասուլիսը չի կայացել (ֆոտոշարք)

Հայաստանի գավաթ. կայացավ 2018/19 մրցաշրջանի խաղարկության վիճակահանությունը

«Գանձասար-Կապանը» եվրոգավաթում անցկացրել է 11 խաղ՝ կրելով 10 պարտություն

«Բանանցը» 11 տարվա դադարից հետո գոլ խփեց եվրոգավաթի մեկնարկային խաղում

Արտակ Եդիգարյանը ստացել է «Ոսկե խաղակոշիկը»

Վահագն Այվազյան. «Հնարավոր եմ համարում բոսնիական այս թիմի արգելքը հաղթահարելը» (տեսանյութ)

«Բանանցը» պայքարեց, բայց մրցակիցը Հայաստանը լքեց հաղթանակած. «Սարաևոյի» հետ մրցավեճի երկրորդ խաղակեսը (ֆոտոշարք)

Արամ Ոսկանյան. «2 գնդակ ընդունեցինք, նոր հասկացանք, որ կարող ենք ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

Հուսրեֆ Մուսեմիչ.«Երկար ժամանակ չէի տեսել տուգանայիններ իրացնող այսպիսի ֆուտբոլիստի»

Հայկական ևս մեկ ակումբ եվրոգավաթում մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ)

Ամեն ինչ կորած էր թվում, բայց Այվազյանի գոլը հույս պարգևեց. «Բանանց» – «Սարաևո» հանդիպման առաջին խաղակեսը (ֆոտոշարք)

«Բանանց» – «Սարաևո». Առաջին խաղակեսից հետո

Վարուժան Սուքիասյանի թիմերը մտահոգիչ վիճակագրություն ունեն եվրոգավաթներում

Վարուժան Սուքիասյանի հետխաղյա մամուլի ասուլիսը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Սելթիկ». Հյուրերի հաղթական խաղակեսը (ֆոտոշարք)