«Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա - Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի - VNews
Բաժիններ

«Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա – Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

241218964 10165815229825247 7949078920623278253 n e1630653892743 - «Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա - Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

ԱԱ-2022 ընտրական մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հյուսիսային Մակեդոնիան էր։ Սեփական հարկի տակ ելույթ ունեցող բալկանները խաղամակարդակով չզարմացրին ու առանձնապես չսպառնացին մեր դարպասին։ Նկատելի էր, որ թիմում քամված վիճակ է. Հյուսիսային Մակեդոնիան Եվրոպայի առաջնությունից հետո անցկացնում էր իր առաջին հանդիպումը, որին չէին մասնակցում միջազգային կարիերան ավարտած վետերան ֆուտբոլիստներ։

Այսպիսի մրցակցին, նույնիսկ որակազրկված ֆուտբոլիստներից թուլացած մեր հավաքականը կարող էր ու պարտավոր էր հաղթել։ Ու կհաղթեր, սակայն Պանդևի հայրենակիցներին օգնության հասավ…խոտածածկը։ Նույնիսկ ամենավատ օրերին, «Ալաշկերտի» «Նաիրի» կամ «Հանրապետական» ստադիոններն այդքան անմխիթար վիճակում չէին. գնդակն ուղիղ գնալու փոխարեն հայտնվում էր օդում:

Սլովակ անվանի մարզիչ Ժոլտ Հորնյակը Հայաստանում աշխատելու տարիներին «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») արտագնա հանդիպումներից մեկից հետո դժգոհ էր մնացել 0-0 հաշվից ու բախվել իր թիմի մրցակիցներից մեկի խաղացողի հետ, որի ժամանակ խաղադաշտն անվանել էր «բոստան»։ Հորնյակի նման բնորոշումը կարծես ստեղծված լինի Սկոպյեյի գլխավոր ստադիոնի խոտածածկի վրա։

Հենց դա եմ համարում հավաքականի՝ գոլ չխփելու ու չհաղթելու գլխավոր պատճառը։ Իսկ հիմա անցնենք գնահատականներին:

Դավիդ Յուրչենկո – 7

240674550 10165812375975247 4864364284833584568 n - «Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա - Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

Հայաստանի հավաքականի դարպասապահը մրցակցի հարձակման գծի՝ սպասվածից ցածր կարգի պատճառով լիարժեք չկարողացավ ցույց տալ իր լավագույն կողմերը, որոնց հայ երկրպագուն լավ ծանոթ է։ Մրցակիցը, եթե և դուրս էր գալիս հարվածային դիրք, հարվածում էր երկնքում ճախրող թռչուններին կամ դարպասում սարի պես կանգնած Յուրչենկոյին։ Մրցակիցը գործնականում միայն 1 անգամ հարվածեց դարպասին, բայց Յուրչենկոն վստահ հետ մղեց գնդակը։

Անդրե Չալըշըր- 7,5

240602098 10165812375425247 2275474286250893113 n - «Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա - Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

Հայաստանի ընտրանու փորձառու պաշտպանը Վարազդատ Հարոյանի բացակայությամբ վստահ կառավարում էր հետին գիծը, գրագետ կազմակերպում էր թիմի պաշտպանությունից դուրս գալը։ Չալըշրը ստանդարտ դիրքերի խաղարկման և/կամ մրցակցի եզրային ծանր գրոհների ժամանակ կարգավորում էր իր ու թիմակիցների խաղը երկրորդ հարկում։ Երկրորդ խաղակեսում մրցակիցը մի փոքր մեծացրեց ճնշումը, բայց Չալըշըրի համար ոչինչ չփոխվեց. նա շարունակում էր վստահ խաղը։

Տարոն Ոսկանյան – 7

240970878 10165812376700247 3634897489201167637 n - «Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա - Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

Այն ամենը ինչ գրված է Չալըշրի մասին, գրեթե նույնությամբ կարելի է վերագրել նաև Տարոն Ոսկանյանին։ «Ալաշկերտի» կենտրոնականն անցկացրեց հավաքականում իր կարիերայի ամենավստահ հանդիպումներից մեկը։ Նա արագությամբ չէր զիջում մրցակցին, երկրորդ հարկում արժանի պայքար էր մղում։

Կամո Հովհաննիսյան – 8

241292167 10165815458765247 2731121347569713771 n 960x639 - «Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա - Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

Մեր ընտրանու ռեակտիվ պաշտպանն, ինչպես միշտ, ակտիվ էր ամբողջ խաղի ընթացքում։ Խաղի մեկնարկում ու եզրափակիչ րոպեների ընթացքում Կամոն հիմնականում պաշտպանվում էր ու դա անում էր հիանալի։ Իր արագացումներով նա բազմիցս առաջ էր անցնում մրցակիցներից ինչպես գնդակ խլելու, այնպես էլ գրոհելու ժամանակ։ Սակայն ինչպես արդեն նշվեց, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին և մասնավորապես Կամոյին խանգարեց «խոտածածկի» ծայրահեղ վատ վիճակը։

Հովհաննես Համբարձումյան – 7

241266390 10165815458790247 2503334932201338367 n 960x639 - «Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա - Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

Աջից գործող Համբարձումյանը մեզ արդեն սովորեցրել է, որ գրոհներին միանում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Հովհաննեսն առավել ակտիվ է լինում, երբ խաղադաշտի նույն եզրում գրոհում է Տիգրան Բարսեղյանը։ Քանի որ հավաքականում նրա՝ բառի ամենաբուն ու փոխաբերական իմաստով հարևանն այսօր բացակայում էր, այդ գրոհներն էլ ավելի քիչ էին։ Ժամանակի ընթացքում Համբարձումյանը հոգնեց, ինչից մրցակիցն օգտվեց։ Էլմասը հատկապես շատ էր ծանրաբեռնում նրա եզրը, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։

Սոլոմոն Ուդո – 6,5

30.03.2021 Armenia Romania pre match training 7 960x640 - «Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա - Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

Սոլոմոն Ուդոն գրեթե երբեք խաղադաշտում որևէ տպավորիչ գործողությամբ աչքի չի ընկել, բայց կատարած աշխատանքի ծավալով ու որակով քչերը կարող են նրա հետ համեմատվել։ Բայց այս խաղում նրա գործողություններում մենք չտեսանք ագրեսիվություն։ Նրա՝ գնդակ խլելու և մրցակցին դիմավորելու  ունակությունները լավ չարտահայտվեցին։ Փոխարենը, Ուդոն փայլուն էր խաղում փոխօգնության ժամանակ՝ որպես երկրորդ էշելոն գալով ու թիկունք լինելով պաշտպանվող թիմակցին։

Արտակ Գրիգորյան – 7,5

240671311 10165812375775247 5156099203662987439 n - «Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա - Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

Հայաստանի ընտրանու հիմնական հենակետայինն, ինչպես միշտ, անգերազանցելի էր։ Գրիգորյանը, եթե և ինչ-որ դիրքերում ինչ-ինչ պատճառներով չէր հասցնում կամ թերանում էր, շտկում էր ամեն ինչ բացառիկ նվիրվածության ու խաղին կրքով մոտենալու շնորհիվ։ Ի տարբերություն մեր տղաներից շատերի, Գրիգորյանն ամռանն արձակուրդ գրեթե չի ունեցել, քանի որ «Ալաշկերտի» հետ մասնակցել է եվրագավաթային լիարժեք որակավորման մրցաշարին։ Հոգնածությունը չէր կարող չզգացվել։ Դրան գումարում ենք նաև «մարգի» տերերի հանգամանքը։ Այս ամենից ելնելով՝ Գրիգորյանն իր մակարդակի ֆուտբոլ է խաղացել։

Էրիկ Վարդանյան – 7

240933932 10165812374000247 6399279923410178704 n - «Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա - Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

Էրիկ Վարդանյանին հիմնական կազմում գրեթե ոչ ոք չէր սպասում, թեպետ Խոակին Կապառոսն արդեն մասնակի բացել է իր գլխավոր խաղաքարտերից մեկը. գրեթե միշտ նա հիմնական կազմում տեղ է վստահում երիտասարդ ֆուտբոլիստի։ «Փյունիկ» վերադարձած ֆուտբոլիստը դեռ ամիսներ առաջ տանջվում էր Ռուսաստանում, բայց արդեն հիմա նա հավաքել է գերազանց մարզավիճակ ու արժանացել է Կապառոսի ուշադրությանը։ Մեր երիտասարդ ֆուտբոլիստը դաշտում լավագույններից մեկն էր, հատկապես առաջին կեսում։ Հուսանք՝ վնասվածքները նորից չեն թակի նրա դուռը։ Այդ դեպքում մենք կունենանք հավաքականի ևս մեկ ուժեղ թեկնածու, որի գոյության մասին գրեթե մոռացել էինք։

Էրիկն առաջին կեսում խաղում էր տարբեր դիրքում՝ ստանալով ազատություն Կապառոսից։ Գործելով մերթ եզրում, մերթ կենտրոնում, Վարդանյանը խուճապահար էր անում մրցակիցներին։ Բայց մեծ ծավալի աշխատանք կատարելու պատճառով նա շուտ հոգնեց ու փոխարինվեց։ Նրա մասնակցությամբ Հայաստանի հավաքականն անցկացրեց առնվազն 3 սուր գրոհ։

Վահան Բիչախչյան – 6,5

241257709 10165815458785247 5138527048042093461 n 960x639 - «Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա - Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

«Ժիլինայի» առաջատարը վերջապես ստացավ հիմնական կազմում խաղալու հնարավորություն, սակայն, մեծ հաշվով չարդարացրեց սպասելիքները։ «Միստերի» ցուցումով Բիչախչյանը թիմակիցներին օգնում էր գրոհի աջ թևից։ Քանիցս Վահանը ստացավ գնդակն իր եզրից, սակայն այդպես էլ խելքը գլխին ոչ մի գրոհ կազմակերպել կամ եզրափակել չկարողացավ։ Նա դեռ իր շանսը կստանա. ժամանակ է պետք։ «45-ն բավական է», – հավանաբար ասաց Կապառոսն ու նրան փոխարինեց ընդմիջմանը։

Հենրիխ Մխիթարյան – 8

240666427 10165812374020247 2738330176348578729 n - «Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա - Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

Հայաստանի ընտրանու ավագի վերադարձին սպասում էին բոլորը։ Դաշտում Հենրիխի առկայությունը տարբերություն է ստեղծում, որն առավել քան ակներև է։ Մեր հավաքականի առաջատարը տանտերերի հետ խաղի առաջին կեսում փայլուն էր գործում։ Երկրորդում մի փոքր զգացվեց հոգնածությունը։ Նկատելի էր նաև թիմակիցների հետ փոխըմբռնման հարցը։ Շատ դեպքերում հավաքականը դուրս էր գալիս հակագրոհի, որն առաջնորդում էր Մխիթարյանը, սակայն մրցակցի տուգանայինում/դրա սահմաններում անբացատրելի քաոսային շարժի պատճառով վերջին փոխանցումը, որով Հենրիխը հավասարը չունի նույնիսկ «Ռոմայում», չէր հաջողվում։ Ու այստեղ նորից հիշում ենք «բոստանի» հարցն, ու ամեն ինչ տեղն է ընկնում։

Սարգիս Ադամյան – 6

241173877 10165815458815247 7357233832937450012 n 960x639 - «Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա - Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

Ադամյանի լավագույն հանդիպումը չէր։ Խոակին Կապառոսի ընտրած սխեմայում Սարգիսը նորից կորչում էր դաշտում, շատ դեպքերում դուրս էր մնում դրվագից։ «Հոֆենհայմի» ֆուտբոլիստը առաջին րոպեներից անհասկանալի դիրքում էր։ 5-7 րոպեի ընթացքում Ադամյանը դիրք էր փոխում՝ կենտրոնական հարձակվողից վերածվելով եզրային կիսապաշտպանի կամ ենթահարձակվողի։ Բոլոր դեպքերում առաջին կեսում դիրքի ոչ դիպուկ ընտրությունը ստիպեց Կապառոսին ազատվել դաշտում գործող միակ նոմինալ, բայց օգուտ գրեթե չտված հարձակվողից։

Ժիրայր Շաղոյան, Էդուարդ Սպերցյան, Արշակ Կորյան – 5,5

240603168 10165809326615247 7361237876659743545 n 1 960x849 - «Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա - Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները գործնականում ոչինչ չփոխեցին։ Նրանցից յուրաքանչյուրը հիմնականում փոխարինեց ավելի հոգնած թիմակցին ու թարմ ուժեր բերեց թիմ։ Վերջ։ Առանձնապես գնահատական տալը գրեթե անհնար է։ Շաղոյանը, Սպերցյանն ու Կորյանը հստակ կատարեցին մարզչի ցուցումները։ Այդքանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Կադիսը» պարտվեց, Հարոյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Հայ մրցավարները և տեսուչը նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

Կամո Հովհաննիսյանը չի մեկնի Բաքու ու չի մասնակցի «Քարաբախի» դեմ խաղին

Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն աճել է

Ովքեր բաց կթողնեն Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը որակազրկման պատճառով

Կապառոս. «Շատ ուժեղ թիմի դեմ ենք հանդես գալու»

Տարոն Ոսկանյան. «Մենք խաղադաշտ դուրս չենք գալիս, որ ոչ-ոքի խաղանք»

«Երբ համառությունը վտանգավոր է». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստիների գնահատականները Իսլանդիայի հետ խաղում

Իսպանական մամուլը ծավալուն անդրադարձ է կատարել Վարազդատ Հարոյանին

Անդրե Չալըշըրը բաց կթողնի հավաքականի առաջիկա խաղերը

Վարազդատ Հարոյանի ասուլիսը «Վալենսիայի» դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Կապառոս. «Հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ կարող էր տեղափոխվել Լա լիգա»

Վահան Բիչախչյանի գոլը գավաթային խաղում (տեսանյութ)

Հարոյանի վիճակագրությունն ու գնահատականը «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում

«Կադիսը» լարված խաղում պարտվեց, Վարազդատ Հարոյանը՝ թիմի միակ գոլի հեղինակ (տեսանյութ)

Opta. 91-րդ երկրի ներկայացուցիչը, որ գոլ է խփում Լա լիգայում