Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Ռոմայի» նախկին հարձակվող Ժուլիո Բապտիստան հայտարարել է, որ հռոմեացիները լավ հնարավորություն ունեն Եվրոպա լիգայում հաջողության հասնելու համար:
«Հիանալի հիշողություններ ունեմ Հռոմում անցկացրած ժամանակահատվածից: Ա սերիան անհավանական փորձ էր ինձ համար:
«Ռոման» լավ է մեկնարկել Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում: Նախորդ շաբաթ նրանք հաղթեցին Պորտուգալիայում: Եվրագավաթներն առանձնանում են մանրուքների նշանակությամբ:
Երբ մենք զրուցում ենք ներկայիս «Ռոմայի» մասին, մենք խոսում ենք շատ ուժեղ թիմի մասին: Կարծում եմ՝ «գայլերն» ամեն ինչ ունեն այս տարի Եվրոպա լիգայի չեմպիոն դառնալու համար»,- Tuttomercatoweb-ի հետ զրույցում ասել է բրազիլացին:
Բապտիստան 2008 թվականին է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Ռոմա»: Իտալական թիմում նա 77 խաղ է անցկացրել և 15 գոլ խփել:
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո