«Բարսելոնան» ձմռանը կարող է համալրվել կենտրոնական պաշտպանով․ 3 թեկնածուներ կան - VNews
Բաժիններ

«Բարսելոնան» ձմռանը կարող է համալրվել կենտրոնական պաշտպանով․ 3 թեկնածուներ կան

«Բարսելոնան» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրվել նոր կենտրոնական պաշտպանով: Ինչպես հաղորդում է Sport․es-ը, կատալոնական ակումբն ընտրելու է ոչ բարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստներից մեկին:

«Կապտանռնագույնների» ցուցակում են հայտնվել «Չելսիից» Անտոնիո Ռյուդիգերը, «Արսենալից» Շկոդրան Մուստաֆին և «Լիվերպուլից» Ժոել Մատիպը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» ֆինանսական լուրջ դժվարություններ ունի: Ակումբը ֆուտբոլիստների հետ փորձել էր համաձայնության հասնել աշխատավարձերի կրճատման վերաբերյալ, սակայն կողմերն այդպես էլ չէին կարողացել ընդհանուր հայտարարի գալ:

Կա հավանականություն, որ ձմռանը թիմից կհեռանա ձախ պաշտպան Ժունիոր Ֆիրպոն: Խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը» և «Ատալանտան»: Ֆիրպոն Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում դեռ ոչ մի անգամ դուրս չի եկել խաղադաշտ: Նրա՝ «Բարսայից» հեռանալու դեպքում գլխավոր թիմի հայտացուցակում կընդգրկվի ակումբի երիտասարդական կազմի 17-ամյա պաշտպան Ալեխանդրո Բալդե Մարտինեսը:

Նեյմարը նորից «Բարսելոնա» վերադառնալու ցանկություն է հայտնել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նախագծեր գոյություն չունեն. պետք է հաղթես, որ պաշտոնանկ չլինես». Գվարդիոլան՝ Լեմպարդի մասին

Գերմանացի մասնագետը հրաժարվել է «Չելսիի» ղեկն ստանձնելու առաջարկից

Արման Հովհաննիսյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Գվարդիոլան լավ նորություն է հայտնել «Բարսելոնայի» համար

VNews.am-ի ընթերցողները ճիշտ էին գուշակել՝ որ թոփ թիմի մարզիչը պաշտոնանկ կարվի

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը 1,5 տարում ավելի շատ գոլ է խփել, քան նախորդ 5-ում

«Չելսին» պաշտոնանկ արեց Լեմպարդին

Հայտնի է՝ ով է դառնալու «Չելսիի» նոր գլխավոր մարզիչը

The Telegraph. Լեմպարդը պաշտոնանկ կարվի

«Ռոման» որոշել է վաճառել իր առաջատար ֆուտբոլիստին

«Ուրարտուի» նախկին լեգեոները փորձաշրջան է անցնում թիմում

Էդեգորը ժամանել է Լոնդոն

Ռամոսը մտադիր է ընդունել գրանդ ակումբի առաջարկը

Սուլշերը պատմել է՝ ինչու էր վստահ, որ Ֆերնանդեշը գոլ է խփելու տուգանային հարվածով

«Յունայթեդի» և «Լիվերպուլի» գոլառատ խաղի ելքը վճռեց Ֆերնանդեշի՝ տուգանայինից խփած գոլը (տեսանյութ)

«Բարսելոնան» արտագնա հաղթանակ տոնեց, Դե Յոնգը՝ գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ (տեսանյութ)