«Բարսելոնայի» ևս մեկ ֆուտբոլիստ՝ «Ռոմայի» տրանսֆերային թիրախ - VNews
Բաժիններ

«Բարսելոնայի» ևս մեկ ֆուտբոլիստ՝ «Ռոմայի» տրանսֆերային թիրախ

AS Roma Training Session f048d7332cda7a1c93273c863a205383 - «Բարսելոնայի» ևս մեկ ֆուտբոլիստ՝ «Ռոմայի» տրանսֆերային թիրախ

«Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեի տրանսֆերը։ Այդ մասին հաղորդում է Sport․es-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ հռոմեական ակումբն արդեն բանակցություններ է սկսել կատալոնական կողմի հետ: «Ռոման» տեղափոխության համար առաջարկել է 15 մլն եվրո: «Բարսան» կարծում է, որ դա բավարար չէ, ակումբը վստահ է, որ Լանգլեն արժե ոչ պակաս, քան 25 մլն եվրոն: Անձամբ Կլեմանը ցանկանում է առաջիկա մրցաշրջանն անցկացնել «Բարսելոնայում», ինչի մասին հայտարարել էր 1,5 ամիս առաջ:

GettyImages 1232953360 - «Բարսելոնայի» ևս մեկ ֆուտբոլիստ՝ «Ռոմայի» տրանսֆերային թիրախ

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ կատալոնական ակումբն աշխատում է Լանգլեի՝ Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը տեղափոխվելու առնչությամբ: «Բարսելոնան» ցանկանում է ֆուտբոլիստին վարձավճարով զիջել այլ ակումբի՝ վերջինիս կողմից ամբողջական տրանսֆերի գնման պարտադիր կետով, ինչպես նաև պայմանով, որ հենց գնորդը վճարի խաղացողի լրիվ աշխատավարձը:

Լանգլեն 2018 թվականից է պաշտպանում «Բարսելոնայի» մարզական պատիվը: 26-ամյա պաշտպանը Լա Լիգայի նախորդ առաջնությունում ասպարեզ է մտել 33 անգամ, խփել 1 գոլ, ստացել 9 դեղին քարտ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման» հետաքրքրված է նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով: Եղել է նաև տեղեկություն, որ իտալական ակումբի թիրախում է Ֆրանսիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ ևս՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մարկուս Թյուրամը:

Մխիթարյան. «Ես և Մոուրինյոն նոր էջ ենք բացել»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանն ու «Ռոման» պատրաստվում են «Զարյայի» դեմ խաղին (ֆոտո)

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բենֆիկայի» դեմ խաղին

ՈՒԵՖԱ-ն դատական հայց է ներկայացրել Սուպերլիգայի գործով վճիռ կայացրած դատավորի դեմ

Կավանին կարող է ձմռանը համալրել իսպանական գրանդ ակումբի շարքը

ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ պահանջներից

Գուլիտը քննադատել է «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Վան Բաստենը քննադատել է Դեպայի ցուցադրած խաղը «Բարսելոնայում»

«Բարսելոնան» չի բողոքարկել. Կումանը բաց կթողնի նաև «Ատլետիկոյի» դեմ խաղը

Ինչու է Մոուրինյոն հեռացել՝ չանցկացնելով հետխաղյա մամուլի ասուլիսը

Ֆատին՝ 10 ամիսների ընթացքում «Բարսելոնայում» իր առաջին գոլի մասին

Մոուրինյոն վաղաժամ է ավարտել հետխաղյա մամուլի ասուլիսը՝ վիճելով լրագրողների հետ

Կումանի օգնականը մեկնաբանել է «Լևանտեի» դեմ խաղը

Մոուրինյո. «Մրցավարներն ու VAR-ը փչացրին հռոմեական դերբին»

«Ռոման» պարտվեց սկզբունքային դերբիում, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղում

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղի համար